«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԻՀԱ) և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում Երևանում և ՀՀ մարզերում գործող ու պետական գրանցում ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` հասարակական կազմակերպություններին և ոչ պետական հիմնադրամներին (այսուհետ`ՔՀԿ) և ԶԼՄ-ներին մրցութային հիմունքներով տրամադրում է փոքր դրամաշնորհներ:
Փոքր դրամաշնորհները տրամադրվում են 4 փուլով, յուրաքանչոյւր փուլում ֆինասավորելով մինչև 5 ծրագրեր, որից 3-ը՝ մինչև 1 000 000 ՀՀ դրամ արժողությամբ և 2-ը՝ մինչև 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ, կամ 2 դրամաշնորհ՝ մինչև 1 000 000 ՀՀ դրամ արժողությամբ, և 3-ը՝ մինչև 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ:
Փոքր դրամաշնորհների մրցույթի նպատակն է իրականացնել հասարակական դիտորդում, հանրային վերահսկողություն և լրագրողական հետաքննություն՝ ՀՀ կառավարության գործող ծրագրի հակակոռուպցիոն ասպեկտների, ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի, ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրանց գործողությունների միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Դրամաշնորհային ծրագրի հայտ կարող են ներկայացնել Երևանում և ՀՀ մարզերում գործող ու պետական գրանցում ունեցող ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները, որոնք մասնակցել են Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի կողմից 2014թ.-ին կազմակերպված եռօրյա հակակոռուպցիոն դասընթացներին և ստացել մասնակցության վկայական: ՔՀԿ-ների առանձնացված ստորաբաժանումները չեն կարող առանձին դիմել դրամաշնորհային ծրագրին: ԶԼՄ-ները միայն կարող են ՔՀԿ-ների հետ համատեղ ներկայացնել դրամաշնորհային ծրագրի հայտ, որտեղ չեն կարող լինել հիմնական հայտատու: