2015 թվականին 2 միլիարդ դրամի ավտոմեքենա է գնվել պետբյուջեի միջոցներով

Պետական գնումների ոլորտում թերևս ամենաաչքի զարնողը ավտոմեքենաների ձեռքբերման պայմանագրերն են:  Պարզվում է միայն 2015 թվականի ընթացքում շրջանակային համաձայնագրերով ձեռք է բերվել շուրջ 2 միլիարդ դրամի (1 944 421 000) ավտոմեքենա. այս մասին տեղեկանում ենք Գնումների աջակցման կենտրոնի տարեկան հաշվետվությունից: Նշենք նաև, որ 2014 թվականին ձեռք է բերվել 1 461 689 510 դրամի, իսկ 2013-ին՝  647 669 000 դրամի ավտոմեքենա: Այս երկու տարիներին առաջատար դիրքերում եղել է պաշտպանության նախարարությունը. 2014-ին  ձեռք է  բերել 626 195 000 դրամի ավտոմեքենա, իսկ 2013-ին՝ 325 109 000 դրամի:

2015-ի ընթացքում, ըստ պատվիրատուների, շրջանակային համաձայնագրերով ձեռք բերված ավտոմեքենաների գնման պայմանագրերի պատկերն այսպիսին է.

Միևնույն ժամանակ,  շրջանակային պայմանագրերի հաշվետվություններում ներկայացված գնումների ընդհանուր և տարեկան հաշվետվություններում առկա ցուցանիշները միմյանց չեն համապատասխանում: Այսպես, շրջանակային պայմանագրերի հաշվետվության համաձայն, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 2015 թվականների ընթացքում պետության կարիքների համար գնվել է 38 ավտոմեքենա և ծախսվել է 383.38 միլիոն դրամ: Այսինքն, այս երկու հաշավետվությունների ներկայացրած տվյալների տարբերությունը ավելի քան 1.5 միլիարդ դրամ է: Եվ անհայտ է մնում, թե այդ տարբերությունը կազմող ահռելի գումարով ի՞նչ ավտոմեքենաներ են գնվել և որ ընկերություններից:

dsc06922-copyԻրավաբան.net-ի հետ զրույցում տնտեսական հարցերով փորձագետ Արտակ Մանուկյանը նշում է, որ այս խնդիրը իր կողմից նույնպես նկատվել է. «Այո, այդ խնդիրը կա և կա նաև մեկ անձից կատարվող գնումների դեպքում: Եթե մտնենք e-gov.am-ում ներկայացված գնումները ձեռքով հաշվարկենք, ապա կտեսնենք, որ քանակը, գումարը չեն համապատասխանում»: Փորձագետը նշում է նաև, որ այս տարբերության պատճառ կարող է լինել այն, որ պայմանագիրը կնքված սակայն հետագայում չեղյալ համարված լինել, սակայն սա արդարացում չի կարող լինել. կարող են հաշվետվություններում ներկայացնել, որ տվյալ պայմանագրով գնումը չի կատարվել: Մյուս կողմից՝ պետական կառույցները պարտավոր են միմյանց հետ համագործակցել՝ հստակ վիճակագրություն ցույց տալու համար:

Ինչևէ, ներկայացված ներկայացնում ենք, թե 2015 թվականի ընթացքում շրջանակային պայմանագրերով որ պետական կառույցները որ ընկերություններից ինչ արժողությամբ մեքենաներ են գնել:

Այսպես, 2015 թվականի ապրիլ ամսին ոստիկանությունը «Տոյոտա-Երևան» ընկերությունից ձեռք է բերել 1 հատ սեդան թափով և 2.5լ շարժիչի ծավալով մեքենա, որի արժեքը եղել է 15.8 միլիոն դրամ և 26 հատ 1.6լ շարժի հզորությամբ մեքենա՝ 11 միլիոն դրամ արժողությամբ, այսինքն՝ ընդհանուր 286 միլիոն դրամ: Այս նույն ամսվա ընթացքում ոստիկանությունը «Մեգնա» ընկերությունից ձեռք է բերել ևս 3 սեդան թափքով ավտոմեքենա, որոնց արժեքը եղել է մոտ 7 միլիոն դրամ: Այսինքն, այս ամսվա ընթացքում ձեռքբերված 30 ավտոմեքենաների համար վճարվել է 322 միլիոն 785 հազար դրամ:

2015-april

2015 թվականի հուլիսին  մեքենա է ձեռքբերել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: «Կարկոմավտո» ընկերությունից 14.5 միլիոն դրամով գնվել է 1 հատ ամենագնաց մեքենա:

2015-hulis

2015-ի սեպտեմբերին ոստիկանությունը ևս 1 հատ սեդան թափքով ավտոմեքենա է ձեռքբերել «Կարկոմավտո» ընկերությունից և վճարել է 5.8 միլիոն դրամ:2015-september

2015-ի հոկտեմբերին էկոնոմիկայի նախարարությունն է «Տոյոտա Երևան» ընկերությունից ձեռքբերել 1 հատ մարդատար ավտոմեքենա՝ վճարելով 10 միլիոն դրամ:2015-hoktember

2015-ի նոյեմբերին  ոստիկանությունը ևս մեկ հատ սեդան թափքով մեքենա է ձեռքբերել և վճարել է 5.73 միլիոն դրամ: Գնումը կատարվել է «Էյչ գրուպ» ընկերությունից:2015-noyember

2015-ի դեկտեմբերի 2 հատ ամենագնաց մեքենաներ էէ ձեռք բերել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Կարկոմավտո» ընկերությունից գնվել է 3 հատ 5.7 միլիոն դրամ արժեքով և 1 հատ 7.5 միլիոն դրամանոց մեքենա: Ընդհանուր առմամաբ վճարվել է 24.6 միլիոն դրամ:
2015-dektember

Ընդհանուր առմամբ, 2015 թվականի ընթացքում շրջանակային համաձայնագրերով պետական կառույցները ձեռք են բերել 38 ավտոմեքենա և վճարվել է 383.38 միլիոն դրամ կամ շուրջ 800 հազար դոլար:

Միևնույն ժամանակ նշենք, որ Իրավաբան.net-ը ֆիքսել է 2015 թվականի ընթացքում կատարված այլ մեքենաների գնումներ նույնպես: Օրինակ, պաշտպանության նախարարությունը «Կարկոմավտո» ընկերությունից գնել է 2 հատ ամենագնաց մեքենա.  «Նիսան Պատրոլ 5.6» մեքենայի համար վճարվել է 35.8 միլիոն դրամ (շուրջ 75 հազար ԱՄՆ դոլար) և «Շեվրոլետ Կապտիվա 3.0»-ի համար՝ 17.5 միլիոն դրամ (շուրջ 37 հազար ԱՄՆ դոլար):

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ