Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 18-ին պայմանագիր է կքնել «Կարկոմավտո» ընկերության հետ՝ 2 հատ ամենագնաց մեքենա ձեռքբերելու վերաբերյալ:
Գնման վերաբերյալ փաստաթղթի համաձայն՝ գնվել է «Նիսան Պատրոլ 5.6» մակնիշի մեքենա, որի համար վճարվել է 35.8 միլիոն դրամ (շուրջ 75 հազար ԱՄՆ դոլար) և «Շեվրոլետ Կապտիվա 3.0» ամենագնաց մեքենա, որի համար վճարվել է 17.5 միլիոն դրամ (շուրջ 37 հազար ԱՄՆ դոլար):
Նշենք, որ գնման իրավական հիմնավորումը Կառավարության դեկտեմբերի 3-ի 1431-Ն որոշումն է, որով թույլատրվել է նախարարությանը մի շարք ապրանքների թվում նաև այս մեքենաների գնման գործընթացներն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան, այսինքն՝ առանց նախապես հայտարարելու բանակցային գործընթացով:
Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net