Հայաստանում առկա չէ բիզնես ազդարարների պաշտպանության համակարգ՝ հիմնված նորարար տեխնոլոգիաների վրա: Ասում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
«Այս խնդիրը փորձելու ենք լուծել «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում: Մեր ծրագիրն իր մեջ և՛ նորարարություն է պարունակում` բիզնես ոլորտի խնդիրները հատկորոշելու համար, և՛ ՓՄՁ-ների իրավունքների պաշտպանություն, և՛ Կառավարության հետ երկխոսություն` բիզնես ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով, »,- ծրագրի շրջանակներում բիզնես ոլորտի իրավաբանների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Զադոյանը:
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից: Պայմանագիրը կնքվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի (Կոնսորցիումի ղեկավարումը իրականացնող գործընկեր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) հետ:
Երբ կա լավ գաղափար, հեշտ է նաև գտնել գործընկերներ: Հանդիպման ընթացքում նշեց Կարեն Զադոյանը. «Այս ծրագրի հիմնական հաղթաթուղթը հենց բիզնես ոլորտի խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման նորարական լուծումն է` վեբ հարթակ, որը նաև թույլ կտա ապահովել ՓՄՁ ներկայացուցիչների գաղտնությունը»:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը հույս ունի, որ ծրագրի արդյունքում բիզնեսի աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար խթանիչներ կստեղծվեն, նա անդրադարձավ ինտերնետային հարթակին. «Մենք պետք է ունենանք այդ հարթակը, որտեղ մարդիկ հանգիստ, երբեմն անանուն կերպով կներկայացնեն առկա խնդիրները, դրանք պետք է ստանան շատ արագ լուծումներ, եթե հնարավոր է»,- նշեց նա:
Եվրոպական բիզնես ասոցիացիայի բիզնեսի զարգացման ղեկավար Գարեգին Գալուստովի խոսքերով՝ կազմակերպության կողմից 140 ընկերությունների հետ կատարված հարցումները ցույց են տվել, որ մարդիկ չեն ցանկանում բաց և թափանցիկ արտահայտել իրենց խնդիրները. «Մինչև երկխոսությունը կայանում է, այսինքն՝ մենք կարողանում ենք վստահեցնել հարցվողներին, որ վտանգ չկա, երկար ժամանակ էր տևում: Այդ առումով շատ արդյունավետ է լինելու ծրագիրը, որպեսզի բիզնեսը վեր հանի խնդիրները»,- նշեց բանախոսը:
Մյուս խնդիրը, որ պետք է լուծվի՝ իրազեկվածությունն է, միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը նշում է. «Գործի կեսը կլինի նաև, որ այդ մասին մշտապես բարձրաձայնվի, որպեսզի մարդիկ իմանան այդ մասին և օգտվեն հարթակից»:
Այսօր տեղի ունեցավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի մարզային գրասենյակների իրավաբանների վերապատրաստում, որոնք ծրագրի շրջանակներում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում և Կապանում անվճար իրավաբանական խորհրդատվություն կմատուցեն ՓՄՁ-ներին:
Կարդացեք նաև՝
Նոր հարթակը միտված կլինի բիզնեսի խոչընդոտները վերացնելուն
Նոր ծրագիր, որը կզարգացնի բիզնես ոլորտի ազդարարների ինստիտուտը
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ