Որքա՞ն եկամուտ է հայտարարագրել նորանշանակ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել է Իրավաբան.net-ը, 2014 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրերով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

Իրավաբան.net-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը դադարեցնելու պահին Վաչե Գաբրիելյանի հայտարարագրած եկամուտները:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնատար անձը հայտարարագրել է 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 1,100,000 ՀՀ դրամ: Վաչե Գաբրիելյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 2,200,000 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձ, ներկայացված է Վ. Գաբրիելյանի կինը՝ Հասմիկ Ջևիկի Ղահրամանյանը, ով սակայն Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տեղեկությունների, հայտարարագիր չի ներկայացրել:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ