Նախագահը փոխվարչապետ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է հրամանագիր Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար  Վաչե Գաբրիելյանին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վաչե Գաբրիելյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

1. Վաչե Գաբրիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել