Որքա՞ն եկամուտ է հայտարարագրել Շուշան Պետրոսյանը և նրա ամուսինը

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը հայտարարագրել է 3,429,000 ՀՀ դրամ նյութական եկամուտ, որը գոյացել է աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Որպես փոխկապակցված անձ, իր եկամուտներն է հայտարարագրել նաև Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Գագիկի Հարությունյանը: Ըստ այդմ՝ Ա. Հարությունյանը հայտարարագրել է 2,520,000 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Նշենք նաև, որ 2012 թվականին պատգամավորը հայտարարագրել էր 2 բնակարան, PORSCHE CAYENNE 3.2 մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց:

Նշենք, որ Շուշան Պետրոսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել է 2012 թվականի մայիսի 31-ից:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ