Ինչպես ավելի վաղ հայտնել է Իրավաբան.net-ը, 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար: Իրավաբան.net-ը ներկայացնում է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի 2014 թվականի հայտարարագրած եկամուտները:
Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնատար անձը հայտարարագրել է 1 բնակարան, JEEP WRANGLER 2.4 մակնիշի ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, 29,300,000 ՀՀ դրամ:
Պաշտոնյան որպես եկամուտ հայտարարագրել է 8,852,001 ՀՀ դրամ, որից աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 4,458,263 ՀՀ դրամ, իսկ կենսաթոշակը` 4,393,738 ՀՀ դրամ:
Որպես փոխկապակցված անձ, ներկայացված է Ա. Երիցյանի կինը՝ Մերի Կառլենի Երիցյանը, ով սակայն ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տեղեկությունների, 2013 թվականին հայտարարագրել է 169,000,000 ՀՀ դրամ` որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ: Նշված գումարը հարկային տարվա վերջին նվազել է, դառնալով 149,000,000 ՀՀ դրամ: