Վերջին ամսվա ընթացքում Պոնտայի վրա ճնշումը աճել է։ 2015 թ-ի հոկտեմբերին նա ստիպված էր Սոցիալ դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) ղեկավարի պաշտոնը հանձնել Լիվիու Դրագնեային, քանի որ ներքաշված էր հարկային խարդախությունների գործում։ Այսպիսով նա դարձավ երկրի առաջին գործող վարչապետը, որը դատարանի առաջ պատասխան կտա կոռուպցիայի համար։ Հաղորդում է EuroNews-ը:
Անցած ուրբաթ (հոկտեմբերի 30-ին) մայրաքաղաքի գիշերային ակումբում բռնկված հրդեհը, որը 32 մարդկային կյանք խլեց, վերջին կաթիլը դարձավ։ Ավելի քան 20․000 մարդ կառավարության հրաժարականը պահանջելով փողոց դուրս եկան Բուխարեստում։ Դրագնեան հայտատրարեց մոտալուտ հրաժարականի մասին։
«Վիկտոր Պոնտան մանդատը վայր է դնում։ Ինչ որ մեկը պետք է տեղի ունեցածի համար պատասխանատվությունը վերցնի: Սա լուրջ հարց է, և մենք խոստանում ենք ստեղծված իրավիճակին շուտափույթ լուծումը տալ,- ասել է նա խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում: -Հավանաբար, երեկոյան նկատել եք հազարավոր մարդկանց, և գիտեք, թե ինչ են նրանք պահանջում»։
Ցուցարարները կառավարությանը մեղադրել են կոռուպցիայի մեջ, ինչպես նաև անբավարար անվտանգության միջոցներ կիրառելու, ինչը հանգեցրել է զոհերի, նշելով որ ակումբում տարհանման համար ընդամենը մեկ ելք կար։
Հիվանդանոցում գտնվող 130 վիարվորներից տասնյակների վիճակը գնահատվում է որպես ծանր և կրիտիկական։