Ռումինիայի կառավարությունը չեղարկեց կոռումպացված պաշտոնյաներին համաներում շնորհելու օրինագիծը

Բողոքի ակցիա Ռումինիայում, որն ուղղված է երկրի կառավարության մշակած նախագծի դեմ, որով նախատեսվում է երկրում համաներում իրականացնել:

Ցույցերը սկսվել են 2017 թվականի հունվարին՝ վարչապետ Սորին Գրինդյանուի պաշտոնի ստանձնումից անմիջապես հետո: Բողոքի ցույցերի պատճառ դարձավ երկրի կառավարության մշակած նախագիծը, որով նախատեսվում էր քրեական օրենսգրքի որոշ կետերով դատապարտված քաղաքացիների համաներում, այդ թվում նաև կոռուպցիայի և ծառայողական լիազորությունների չարաշահում հոդվածներով:

Նախագծով նախատեսվում է նաև երկրի քրեական օրենսգրքի բարեփոխում, ինչը ենթադրում է, որ ՔՕ որոշ հոդվածներ կապաքրեականացվեն և փոփոխության կենթարկվի «ծառայողական լիազորությունների չարաշահում» հասկացությունը:

Չնայած այն հանգամանքին, որ Ռումինիայի կառավարությունը չէր հաստատում բանտարկյալների համաներման նախագիծը, 2017 թվականի հունվարի 18-ին մամուլում տարածվեցին տեղեկություններ այս փաստի վերաբերյալ: Նրա համար, որ Ռումինիայի կառավարությունը հունվարի 18-ին նախագահին չներկայացրեց կառավարության օրվա պլանը, Կլաուս Յոհաննեսը որոշեց ներկա գտնվել կառավարության նիստին՝ հիմնվելով Ռումինիայի սահմանադրության 87 հոդվածի վրա, որը նախագահին իրավունք է վերապահում ներկա գտնվելու կառավարության նիստերին՝ առանձնակի կարևոր հարցերի քննարկման ժամանակ: Կլաուս Յոհաննեսը նախագահական նստավայրի մոտ հավաքված լրագրողներին ասել է, որ կառավարությունը, ենթադրաբար, քննարկում է համապատասխան նախագիծը: Նախագահը նկատողություն է արել վարչապետին, քանի որ վերջինս խոստացել էր նախագիծը քննարկման դնել՝ դատական համապատասխան ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց հետո:

Կառավարության կարծիքով, թեթև հանցագործություններ իրականացրած անձանց համաներում հայտարարելը,կապ չունի կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության, փողերի լվացման և այլ հանցագործությունների հետ: 2017 թվականի հունվարի 18-ին արդարադատության նախարար Ֆլորինա Յորդաչեն, մամլո հաղորդագրության ժամանակ, նշել է, որ իրենք հիմնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշման վրա, որը դատապարտում է բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքը և գերհագեցվածության բարձր մակարդակի արդյունքում առաջացած կյանքի ծանր պայմանները: Արդարադատության նախարարի փոխանցմամբ, 2300- 2500 բանտարկյալներ կարող են ազատվել, եթե իրենց առաջարկությունները կընդունվեն: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և առանձին ԶԼՄ-ներ նույնպես դեմ են արտահայտվել այս նախագծին: Ռումինիայի բարձրագույն դատարանը, Գլխավոր դատախազությունը և Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային դիրեկտորատը, արդեն իսկ, դատապարտել են նախագիծը՝ նշելով, որ այն կպառակտի երկրի բնակչությանը: Երկրի ողջ տարածքում կազմակերպվել են բողոքի ցույցեր, որոնց մասնակցել են հազարավոր քաղաքացիներ:

Փետրվարի 1-ին ցույցերը նոր թափ ստացան: Չորեքշաբթի երեկոյան կառավարության շենքի դիմաց հավաքվեց 100 000- 150 000 քաղաքացի: Նույնքան մարդ էլ բողոքի ցույցի էին դուրս եկել Ռումինիայի այլ քաղաքներում: Կեսգիշերից հետո Բուխարեստում ցուցարարների մեծ մասը ցրվել է, սակայն մոտ 1000 ցուցարարներ մնացել են հրապարակում և սկսել քարեր, պայթուցիկ սարքեր և ճայթռուկներ շպրտել ոստիկանների վրա: Ի պատասխան, ոստիկանությունը, արցունքաբեր գազի օգնությամբ, ցրեց ցույցը: Մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Բողոքի ցույցերը Ռումինիայում շարունակում են ընթանալ:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել