Քննարկման արդյունքում մասնակցիները որոշեցին առանձնացնել բիզնես ոլորտի առաջնային կոռուպցիոն խնդիրները և դրանք ներկայացնել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջիկա նիստին
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության՝ ներկայիս հակակոռուպցիոն համագործակցության հարթակը լավագույն ֆորմատն է՝ Հայաստանում արդյունքների հասնելու համար, և հաջողություն ունենալու դեպքում այս փորձն ուսանելի կլինի այլ երկրների համար. այս մասին այսօր Վանաձորում կազմակերպված հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումների գծով խորհրդատու Ալեսանդրո Զանոտտան։
Ելույթներից հետո լուրջ քննարկումներ էին լինում, հարցեր ու խնդիրներ էին բարձրացվում: Հանդիպմանը ներկա Շիրակի մարզի համայնքապետերը նույնպես ներկայացրեցին այս ոլորտում առակա իրենց խնդիրները, որոնք համակարգային են և պետք է համակարգային լուծումներ լինեն: