Հայաստանի հակակոռուպցիոն կոալիցիայում տեղի ունեցավ բիզնես ոլորտի կոռուպցիոն հիմնախնդիրների նվիրված աշխատանքային քննարկում, որին մասնակցեցին Հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդի անդամներ, քարտուղարության ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Նախ մասնակիցներն անդրադարձ կատարեցին մինչ այս տեղի ունեցած հակակոռուպցիոն միջոցառումներին, մասնավորապես՝ Կառավարություն-Բիզնես-ՔՀԿ-ներ ձևաչափով պետական գնումների, ազատ տնտեսական մրցակցության, հարկային և մաքսային ոլորտներին վերաբերվող մարզերում տեղի ունեցած լայնածավալ քննարկումներին և դրանց արդյունքում հատկորոշված կոռուպցիոն ռիսկերին և խնդիրներին:
Քննարկման արդյունքում մասնակցիները որոշեցին առանձնացնել բիզնես ոլորտի առաջնային կոռուպցիոն խնդիրները և դրանք ներկայացնել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջիկա նիստին` Կառավարության կողմից Կառավարություն-Բիզնես-ՔՀԿ-ներ ձևաչափով աշխատանքային խումբ ստեղծելու և վեր հանված խնդիրները լուծելու, ինչպես նաև Կառավարություն -Հակակոռուպցիոն Կոալիցիա համագործակցությունը զարգացնելու` բիզնես ոլորտի կոռուպցիոն ամենօրյա դեպքերին արագ արձագանք տալու նպատակով:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ