Լուրեր

Կոռուպցիան ազատ մրցակցության ոլորտում. բարձրաձայնվեցին խնդիրներ և առաջարկվեցին դրանց լուծումները

Ի՞նչ կլինի, եթե առաջնային կարևորության պարենի շուկայում մենաշնորհ ունեցող ընկերությունը դադարեցնի դրա արտադրանքը կամ ներկրումը: Երկրում տնտեսական մոնոպոլիաների առկայությունը ազգային անվտանգության խնդիր է և դրանց ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն. այս դիրքորոշումն էր արտահայտվում Գավառում կազմակերպված «Ազատ մրցակցության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ:

 

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում քննարկվեցին կարևորագույն կառուցակարգեր

Այս շաբաթ կարևոր էր հակակոռուպցիոն պայքարի տեսանկյունից: Առաջին հայացքից հասարակ թվացող երկու մամուլի հաղորդագրություններ, որոնցում ասվում էր, թե տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, բավականին առանցքային նշանակություն կարող են ունենալ այս արատի դեմ պայքարի համար:

Ապօրինի հարստացումը կքրեականացվի Հայաստանում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը՝ քաղաքական ուժերի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգի առաջին հարցով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն–հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները և դրա հիման վրա մշակված առաջարկությունները:… Read more »

Կոռուպցիոն ռիսկերը ոստիկանության ոլորտում. ի՞նչ խնդիրներ են առկա

Ոստիկանության ոլորտում քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով բարեփոխումներին իրականացման նպատակով ՔՀԿ-նեի հետ համագործակցության կարևորության ու հեռանկարների մասին խոսեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրավախորհրդատու Արմինե Չախալյանը: Նա առաջարկեց հավանական ուղղությունները: