Այսօր կառավարությունը ցուցաբերում է կամք հակակոռուպցիոն պայքար մղելու, միևնույն ժամանակ կա նաև կոռուպցիայի դեմ պայքարելու հասարակական մեծ պահանջը, և այս երկու գործոնների դեպքում հնարավոր է մեծ հաջողությունների հասնել. այս մասին այսօր երևանյան պոլիկլինիկաներում դեղերի ստացման և շահառուներին հանձնելու վերահսկողության վերաբերյալ զեկույցի շնորհանդեսին հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
«Ապրիլյան պատերազմից հետո հասարակությունը հասկացավ կոռուպցիայի վտանգավորությունը և դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը մեծ է: Հայաստանից շատ ավելի կոռումպացված երկրներ են եղել, որոնք այսօր մեծ հաջողություններ ունեն: Մենք ուսումնաասիրել ենք միջազգային փորձը և վստահ ենք, որ Հայաստանում հնարավոր է հաղթահարել կոռուպցիան, եթե բարձր քաղաքական կամքը և դրա դեմ պայքարելու հանրային պահանջը մեկտեղվեն »,- Կ. Զադոյանը նշեց, որ վերջին օրերի առոջղապահության ոլորտի պաշտոնյաների ձերբակալությունները հենց այս հակակոռուպցիոն պայքարի շրջանականերում է կատարվել:
Կարեն Զադոյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ առաջողպահության ոլորտում կոռուպցիոն խնդիրների վերահանումը կարևորագույն հարց է, և առողջապահությունը Հակակոռուպցիոն ռազմավարության թիրախային ոլորտներից մեկն է ընտրվել: Եվ նաև այս ծրագրի շրջանակներում խրախուսվել է համագործակցությունը կառավարության և ՏԻՄ մարմինների հետ:
Նշենք, որ «2014-2015 թթ. շարքարային դիաբետով հիվանդների և նրանց անվճար հատկացվող դեղորայքի շարժի մոնիտորինգների իրականացման նկարագիրը երևանյան պոլիկլինիկաներում» զեկույցը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ գործընկերությամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ:
«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» ՀԿ նախագահ Անանիա Մաղաքյանը ներկայացրեց, որ այս տարվա ապրիլի 1-ին դիմել են Երևանի քաղաքապետարանին և թույլտվություն է ստացել իր ենթակայության տակ գտնվող երկու պոլիկլինիկաներում իրականացնելու դեղորայքի ձեռքբերման և հիվանդներին բաշխման վերաբերյալ երկամսյա ուսումնասիրություններ կատարել:
«Դեղորայքի շարժի մեջ անհամապատասխանություններ չեն հայտանաբերվել, ինչն ուրախալի փաստ է»,- ասաց Ա. Մաղաքյանը հավելելով, որ կուսումնասիրվեն և վերև կհանվեն նաև ընթացակարգերում ռիսկեր առաջցնող դրույթները, եթե այդպիսիք լինեն:
Այսօրվա միջոցառմանը ներկա էին պոլկլինիկաների տնօրեններ, աշխատակիցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ