Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողված օրինակներ․ հակակոռուպցիոն անկախ մարմիններ

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Նարեկ Խառատյանը վերլուծական հոդված է պատրաստել ­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ «Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողված օրինակներ․ հակակոռուպցիոն մարմիններ, Սինգապուր, Հոնկ Կոնգ» թեմայով: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: Ստորև ներկայացնում ենք աշխատությունը.

ՆԱԽԱԲԱՆ

Կոռուպցիան ձևավորվել է մարդկության կազմավորման ժամանակներից: Նրանով այսօր էլ շարունակում է տառապել համայն աշխարհը։ Դա գլոբալ խնդիր է, որը շրջապատին բերում է բազմաթիվ այլ իրավախախտումներ։ Այն ախտ և չարիք է, որը քայքայում է պետությունը, խանգարում նրա նորմալ զարգացումը:

Կոռուպցիան միշտ եղել է մեր համատեղ գործունեության մի մաս, մինչդեռ բոլորը բացասական վերաբերմունք ունեն կոռուպցիայի հանդեպ, որովհետև այն քայքայում է հասարակության ոչ միայն տնտեսական, այլ նաև բարոյական հիմքերը: Շատ ժամանակ մենք չենք տեսնում կոռուպցիան կամ էլ ցանկանում ենք պարզապես անտեսել այն: Կոռուպցիան տեսնելու պրոբլեմի մի մասը կայանում է նրանում, որ այն գործում է գաղտնիության քողի ներքո: Արիստոտելը մատնանշում էր պրոբլեմի մեկ այլ կողմ, երբ ասում էր. «Ավելի սովորական է դարձել այն, որ մեծամասնությունն է ամենաքիչը մտահոգված դրանով»:

Կոռուպցիան առաջացել է լատիներեն corruptio բառից, որը նշանակում է այլասերում, քայքայում, կաշառում, փչացում` բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում: Հասկացությունը կարող է ունենալ ֆիզիկական իմաստ, ինչպես  «որևէ բանի քայքայում կամ փչացում, հատկապես մասնատման կամ տարրերի քայքայման ճանապարհով, որն ուղեկցվում է փտումով…», կամ բարոյական իմաստ, ինչպես «փչացում կամ բարոյական անկում… հանրային պարտականությունների կատարման ամբողջականության խեղաթյուրում` կաշառակերության կամ վատ վերաբերմունքի միջոցով»:

Կոռուպցիայի սահմանումները բազմաթիվ են։

Ընդհանուր առմամբ կոռուպցիա նշանակում է պաշտոնի չարաշահում սեփական շահի համար: Պաշտոնը վստահության դիրք է, որում անհատը ստանում է կառույցի անունից գործելու լիազորություն` լինի այդ կառույցը հանրային, մասնավոր, թե` շահույթ չհետապնդող: Կոռուպցիա նշանակում է  ծառայության համար ապօրինի գումար գանձել կամ ապօրինի նպատակներով չարաշահել պաշտոնը: Կոռուպցիան կարող է  հանդես գալ ինչպես գործողության, այնպես էլ անգործության միջոցով: Այն կարող է ենթադրել ինչպես ապօրինի, այնպես էլ օրինական գործողություններ:  Այն կարող է լինել կառույցի ներսում (օրինակ` յուրացում) կամ` դրանից դուրս (օրինակ` շորթում)։

Ըստ Օքսֆորդի ընդարձակ բառարանի` կոռուպցիա նշանակում է«պետական պարտականությունների կատարման ժամանակ կաշառքի և հովանավորչության միջոցով ամբողջականության ազնվության խեղաթյուրում և քայքայում»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից կոռուպցիան սահմանվում է այսպես. ՙԿոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է` անձնական շահ ստանալու նպատակով»:
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվում է այսպես` «անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում»:

Կոռուպցիայի դեմ պայքարը օրակարգային անհրաժեշտություն է։

Կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի գլխավոր պայմաններից է պատասխանատվությունը և քաղաքացիական վերահսկումը:Ուսումնասիրելով կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն արձանագրած երկրների փորձը, որը սույն աշխատանքով կփորձենք ներկայացնել, կարելի է գալ այն համոզման, որ հակակոռուպցիոն պայքարի ռազմավարության մշակման ժամանակ առաջնային անհրաժեշտություն է շեշտը դնել ուսուցման՝ հասարակության կրթության վրա, նպաստել մարդկանց սոցիալիզացիային, քանզի այն քաղաքացիներին, ովքեր տիրապետում են օրենքներին և իրենց իրավունքներին, դժվար է ներքաշել կոռուպցիոն գործընթացների մեջ:

Պետական համակարգի կոռուպցիան խոր արմատներ ունի։ Կոռուպցիայի դրսևորումներն ու պատճառած վնասները տարաբնույթ են

  1. Կաշառքները բերում են բնակտարածքի ապօրինի բաշխմանը,
  2. Գնման գործընթացով զբաղվող պաշտոնյաների կաշառակերությունը բերում է այն իրողությանը, որ քաղաքի գնման պայմանագրերը հաճախ տրվում են անարժան ձեռնարկությունների,
  3. Կաշառքի դիմաց քաղաքի ոստիկանության վարչությունը երբեմն այլ կերպ են վերաբերվում քրեական հանցագործությունների,
  4. Հանրային սեփականությունն օգտագործվում է քաղաքի պաշտոնյաների կողմից սեփական նպատակների համար,
  5. Թույլտվություններն ու արտոնագրերը հեշտորեն ձեռք են բերվում կաշառքի միջոցով,
  6. Կաշառակերությունը հնարավորություն է տալիս սպառնալ անվտանգությանը, առողջությանն ու այլ կենսական կանոններին` դրանով իսկ ստեղծելով լուրջ սոցիալական խնդիրներ,
  7. Քաղաքային ծառայությունները, առանց կողմնակի ապօրինի գումարի, կարող են անհասանելի լինել,
  8. Հարկային տեսուչները կարող են փող կորզել քաղաքացիներից կամ էլ պայմանավորվել հարկատուների հետ` կաշառքի դիմաց դրդելով նրանց խորամանկորեն խուսափել հարկերից,
  9. Շրջանացնող որոշումների վրա իր ազդեցությունն է թողնում կոռուպցիան։

Եվ սա դեռ ամբողջական ցանկը չէ:

Կոռուպցիան ունի պատճառների ու հետևանքների լայն շրջանակ, ուստի և պահանջում է բազմակողմանի մոտեցում:

Հակակոռուպցիոն ռազմավարության փորձագետ, պրոֆեսոր Սյուզան Ռոուզ-Ակերմանը գրել է, որ բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ է «հիմնովին փոխել կառավարության գործելակերպը»։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն գտնում է, որ «Կոռուպցիան, նախ և առաջ, չարիք է հասարակության համար։ Կոռուպցիան նաև իջեցնում է տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքապետարաններիհաշվետվողականությունը»։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները նկատում են, որ կոռուպցիայի «Պատճառները ակնհայտ են. արմատացած ու համատարած կոռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` չպատժելով կոռուպցիոն բուրգի գագաթում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց բարեկամների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով շահերի բախման և քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճման դեմ, հարկային դաշտ չբերելով օլիգարխներին և խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարությունն ու  օրենքի առաջ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը, չերաշխավորելով խոսքի, հավաքների իրավունքը և մարդու այլ հիմնարար ազատությունները, չխրախուսելով ազատ մամուլը։

Քանի դեռանտեսվելու են այս հիմնախնդիրները թե’ իշխանությունների կողմից, և թե’ նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերողների կողմից, և քանի դեռ հասարակությունը հանդուժելու է անարդարությունը, անօրինականությունը և անբարոյականությունը, իսկ շատ դեպքերում էլ ներքաշվելու է դրանց մեջ, կոռուպցիան շարունակելու է իր կործանարար արշավը, ինչն ավելի ակնհայտ է դառնում շարունակվող տնտեսական և սոցիալական ճգնաժամի պայմաններում»։

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆ

Ներկայումս կան պետություններ, որոնց հասարակությունները դրսևորել են կամք,պայքարել են և ներդնելով կոռուպցիայի դեմ պայքարի գործուն մեխանիզմներ՝ հսկայական առաջընթաց են արձանագրել կոռուպցիայի վերացման և կանխարգելման գործում։

Վերջին տասնամյակներում մի շարք պետություններ կոռուպցիայի դեմ պայքարի գործում առավել մեծ տեղ են տալիս կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված մարմինների (հանձնաժողով, կոմիտե, գործակալություն, բյուրո ևն) ստեղծմանը, քանի որ առաջավոր երկրների փորձը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն նման մարմինները առավել արդյունավետ են աշխատում կոռուպցիայի դեմ տարվող պայքարում:Այդպիսի մարմինը չպետք է կրի ձևական բնույթ(ինչպիսին, օրինակ՝ ՀՀ-ում է, որին պարբերաբար օրինակներով կանդրադառնանք):

Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման և գործունեության համար կարևոր պայման է սահմանադրական և օրենսդրական հիմքերի ստեղծումը: Շատ երկրներում մարմնի ստեղծման համար իրականացվել են սահմանադրական փոփոխություններ, ինչին հաջորդել է օրենքի ընդունում և նոր միայն, օրենքի հիման վրա, ստեղծվել է  հակակոռուպցիոն մարմին։

Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել է կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիաներ, համաձայնագրեր, մասնակից է մի շարք հակակոռուպցիոն պայքարի ծրագրերի, որոնցից են, օրինակ՝ ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան, Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիան (Եվրոպայի խորհրդի «ԳՐԵԿՈ» (պետությունների հակակոռուպցիոն խումբ):

Անհրաժեշտ է ընդգծել, որ ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի վերոնշյալ կոնվենցիաները իրականացման համար պարտադիր փաստաթղթեր են: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ստեղծել՝

  1. Կոռուպցիայի կանխարգելման մասնագիտացված մարմիններ,
  2. Մասնագիտացված մարմիններ կամ անձինք, որոնց վրա դրված են իրավապահ մարմինների գործառույթների միջոցով՝ կոռուպցիայի դեմ պայքարի պարտականություն:

Միջազգային չափանիշներըսահմանում են մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների որոշակի չափանիշներ, որոնք ներառում են անկախությունը և ինքնավարությունը, հատուկ վերապատրաստված և որակավորվածանձնակազմի առկայությունը, անհրաժեշտ գործառույթների և ռեսուրսների ապահովումը։

Շատ կարևոր է հասկանալ, թե ում ենթակայության ներքո պետք է գործի հակակոռուպցիոն մարմինը: Արդյո՞ք այն պետք է գործի վարչական մարմիններից անկախ, թե՞ այն պետք է կցված լինի պետական որևէ մարմնի(Օրինակ, Հոնգ Կոնգի մոդելում, որին կանդրադառնանք առանձին բաժնով, հակակոռուպցիոն հանձնաժողովը ենթարկվում է միայն Հոնգ Կոնգի կառավարչին): Ինչպես արդեն ասել էինք՝ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և գործունեության իրականացման համար պետք է լինի օրենսդրական հիմք, բայց դապարտադիր պետք է լինի օրենք հակակոռուպցիոն մարմնի մասին[1], այլ ոչ թե Նախագահի հրամանագիր կամ Կառավարության որոշում:  Պետք է բացառվի հակակոռուպցիոն մարմնի օգտագործումը քաղաքական նպատակներով: Շատ կարևոր է, որպեսզիվերջինիսկցված չլինի որևէ նախարարության կամ երկրի բարձրագույն ղեկավարին, քանի որ նման կախվածությունը կկաշկանդի մարմնի կողմից գործերի անաչառ և անկողմնակալ քննությանը:

Հակակոռուպցիոն մարմնի արդյունավետությունը բացառապես կախված է նաև մարմնի ղեկավարի և անդամների նշանակման և ազատմանկարգերից: Նմանկարգերը պետք է ապահովեն հակակոռուպցիոն ոլորտում փորձառություն ունեցող, անկախ, ազնիվ և բարոյական բարձր արժեքներ կրող պրոֆեսիոնալի նշանակում և նշանակվող անձն իր պարտականությունները կատարելիս պետք է ունենա համարժեք պաշտպանվածություն:

Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի պաշտոնից ազատումը պետք է հնարավոր լինի միայն համապատասխան օրենքով սահմանված դեպքերում: Ցանկալի է, որ հակակոռուպցիոն մարմնի ղեկավար անձինք նշանակվեն ոչ թե պետական մի մարմնի կողմից, այլ առնվազն երկու: Օրինակ, հակակոռուպցիոն մարմնի ղեկավար կարող է նշանակել Օրենսդիր մարմինը՝ երկրի Նախագահի առաջարկությամբ, ինչպես, օրինակ, դա կիրառվում է ՀՀ-ում Օմբուդսմենի ընտրության մոդելում, որի պարագայում վերջինս հաշվետու է օրենսդիր մարմնին:

Հակակոռուպցիոն մարմինը կաշխատի շատ ավելի արդյունավետ, երբ օժտված լինի հետաքննություն անցկացնելու, պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ լիազորություններով և ամենակարևորը՝ հանցագործության կանխարգելիչ լիազորությամբ:

Մեծ կարևորություն պետք է տրվի հակակոռուպցիոն մարմին-հասարակություն փոխհարաբերությանը:  ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում են մի շարք իրավապահ մարմիններ, որոնք քննում են կոռուպցիոն գործեր: Սակայն չկա որևէ պետական մարմին, որը, ինչպես պահանջում է ՄԱԿ-ի Կոնվենցիայի 6-րդ հոդվածը[2], զբաղվի կոռուպցիայի կանխարգելմամբ, հակակոռուպցիոն ուսուցմամբ և, ըստ ոլորտների, կոռուպցիայի պատճառների վերլուծությամբ:    ՀՀ կառավարության կողմից հաստատվածկոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի համաձայն՝ Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահված է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, որի կազմը հաստատվել է կառավարության կողմից և որում ընդգրկված են․

  • ՀՀ վարչապետը, ով խորհրդի նախագահն է,
  • ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը,
  • ՀՀ արդարադատության նախարարը,
  • ՀՀ ֆինանսների նախարարը,
  • ՀՀ գլխավոր դատախազը (համաձայնությամբ),
  • Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ),
  • Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ),
  • Հանրային խորհրդի նախագահը (համաձայնությամբ),
  • Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),
  • Քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)։

Սակայն, հասկանալի է, որ նման կազմով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի կարող անկախ համարվել, գործել ազատ և անկաշկանդ։

Ներկայումս գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ պայքարի բազմատեսակ ինստիտուտների շարքում ամենաարդյունավետը համարվում են կոռուպցիայի դեմ պայքարի Սինգապուրի և Հոնգ Կոնգի մասնագիտացված մարմինների մոդելները, թեև միջազգայնորեն սահմանված մեկ միասնական կամ լավագույն մոդելի օրինակ չկա:

Դիտարկենք, թե ի՞նչ հակակոռուպցիոն մարմիններ են գործում Սինգապուրում և Հոնկ Կոնգում, ի՞նչ լիազորություններ ունեն և ինչպե՞ս են ստեղծվել:

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

«Մեր վատ հարևանները մեզ լավ հիմք տվեցին: Ես շատ բան չգիտեմ Հայաստանի ընտրության հնարավորության մասին, բայց դատելով ձեր հարևանների վիճակից՝ամեն բան ակնհայտ է. ցա՛տկ կատարեք, վե՛ր կանգնեք նրանցից»:

ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ, 1923-2015

Սինգապուրի առաջին վարչապետ 1959-1990,

Սինգապուրի ավագ նախարար 1990-2004,

նախարար-խորհրդատու իր որդու՝ Լի Սյանլունի կառավարության օրոք 2004-2011,

ժամանակակից Սինգապուրի հիմնադիր հայր,

Սինգապուրյան տնտեսական հրաշքի հեղինակ

ՊԱՏՄԱԿԱՆԱԿՆԱՐԿ

Սինգապուրը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում։ Այն աշխարհի միակ կղզային քաղաք-պետությունն է։ Որպես հարաբերականորեն անկախ տարածքային միավոր՝ այն ձևավորվել է 1819թ., երբ Թոմաս Ստեմֆորդ Ռաֆըլզը Բրիտանական Արևելահնդկական ընկերության անունից պայմանագիր է կնքում Ջոհորի[3] սուլթանի հետ Սինգապուրի հարավային մասը որպես անգլիացիների տնտեսական հենակետ զարգացնելու վերաբերյալ։1824թ. Սինգապուր կղզին ամբողջությամբ անցնում է բրիտանացիներին։2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սինգապուրը օկուպացվեց ճապոնական զորքերի կողմից։1945թ. սեպտեմբերին Բրիտանական իշխանությունները կրկին հաստատվեցին կղզում։1959թ. ընտրություններից հետո Սինգապուրը ձեռք է բերում ներքին ինքնավարություն՝ Ազգերի բրիտանական համագործակցության[4]շրջանակներում։ 1963թ. Սինգապուրը անդամակցեց Մալայզիայի դաշնությանը, սակայն երկու տարի անց՝ 1965թ.-ին, հեռանում է Դաշնությունից և օգոստոսի 9-ին հռչակում իր անկախությունը։

ԻՆՉՊԵ՞Ս ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՎԵՑ «ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ ՀՐԱՇՔԸ»

Սինգապուրը կառուցվել է ճահճոտ կղզու վրա՝ չունենալով ոչ մի բնական ռեսուրս: Այնտարածքով (714 քկմ, որից մոտ 100 քկմ-ն վերջին քառասուն տարվա ընթացքում ավելացել է ծովի ցամաքեցման հաշվին) Երևան քաղաքին գերազանցում է մոտ 3 անգամ, իսկ ահա բնակչությունը՝ (5,9 մլն մարդ) գրեթե Հայաստանի եռակին է: Սինգապուրի ՀՆԱ-ն զիջում է հսկայական Ռուսաստանի նույն ցուցանիշին ընդամենը 5 անգամ և դա այն դեպքում, երբ Ռուսաստանը հարուստ է բնական ռեսուրսներով, իսկ Սինգապուրը անգամ հումքային երկիր չէ, նույնիսկ խմելու ջուրը բերում է Մալազիայից և Ինդոնեզիայից:

Սինգապուրյան տնտեսական հրաշքն, իսկապես,տպավորիչ է։

Սակայն ո՞րն է նման արդյունքի գաղտնիքը: Այստեղ մարդիկ տալիս են Լի Կուան Յու անունը:Նրան հաճախ անվանում են Սինգապուրի հայր։

Լի Կուան Յուն եղել է Սինգապուրի առաջին վարչապետը, իսկ դրանից հետո երկար ժամանակ տարբեր պաշտոններ է զբաղեցրելՍինգապուրյան կառավարությունում: Նա ավարտել է Քեմբրիջի համալսարանի Ֆիցվիլյամ քոլեջը կրկնակի մասնագիտությամբ՝ տնտեսագետ, իրավաբան։Սինգապուրի տնտեսության կայացման և վերելքի մասին հետագայում Յուն պատմել է իր «Սինգապուրյան պատմություն. «երրորդ աշխարհից» դեպի «առաջին»աշխատությունում:

«Դուք ձեր գործը պետք է հետաքրքիր ձևով ներկայացնեք, այդ ժամանակ մարդիկ ձեզ կլսեն»:[5]

ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ

Լինելով նավահանգստային քաղաք` Սինգապուրը դեռևս 1950-ականներին ամբողջովին գտնվել է հանցավոր խմբավորումների (չինական տրիադաներ) հսկողության տակ, եղել է չափազանց կոռումպացված, իսկ բազմազգ հասարակության (բնակչության մեծ մասը չինացիներ են, կան նաև մեծ թվով մալայացիներ, հնդիկներ, մի քանի տասնյակ այլ ժողովուրդներ) ներսում եղած ազգամիջյան հարաբերությունները ինչ-որ պահի վտանգել են փոքրիկ երկրի գոյությունն ընդհանրապես: Նման պայմաններում, երբ 1959 թվականին Լի Կուան Յուն անկախացած Սինգապուրում եկավ իշխանության, ձեռնամուխ է լինում կոշտ, բայց էֆեկտիվ բարեփոխումների իրականացմանը:

Գալով իշխանության՝ նա ունեցել է մի քանի առաջնային խնդիր։ Այդ խնդիրներից առաջինը Սինգապուրի անկախության միջազգային ճանաչմանը հասնելն էր:

Հարկ է նշել, որ իր իշխանության տարիներին Կուան Յուն ցանկացած պաշտոնյայի նշանակել և ազատել է նույն սկզբունքով․ կարո՞ղ է արդյոք տվյալ մարդը ճիշտ աշխատել այդ պաշտոնում, թե՞ ոչ: 1965 թվականից երկրները սկսեցին հերթով ճանաչել Սինգապուրի անկախությունը:

Հաջորդ կարևոր խնդիրը վերաբերում էր տնտեսությանը: Ինդոնեզիան Սինգապուրի հետ առճակատման մեջ էր գտնվում, ինչը հանգեցրել էր առևտրի դադարեցմանը: Մալազիան ուզում էր շրջանցել Սինգապուրը և իր գործերն անել անմիջապես իր առևտրային գործընկերների հետ և իր սեփական նավահանգիստների միջոցով: Ինչպե՞ս կարող էր այս պայմաններում գոյատևել անկախ Սինգապուրը: Այս հարցը անհապաղ լուծում էր պահանջում, հատկապես, երբ 14%-անոց գործազրկությունն աճի միտում ուներ: Կուան Յուի խոսքով՝ ամենակարևոր ակտիվը մարդկանց վստահությունն էր, որը ձեռք բերեցին կոմունիստների և մալայական ծայրահեղականների դեմ պայքարում:

Հաջորդ կարևորագույն ակտիվը մարդիկ էին` աշխատասեր, պարկեշտ, և ովքեր ձգտում էին սովորել։

Հենց այս պայմաններում էլ երկրի վարչապետը մշակում է իր ռազմավարությունը: Երկու միլիոնանոց բնակչությանը պետք էր ապահովել աշխատանքով, ուստի Լի Կուան Յունորոշեց երկրի «դռները» բացել Արևմուտքի և Ճապոնիայի խոշոր ներդրողների առջև: Նրա համար «տնտեսական անկախություն» հասկացությունը պատրանք էր Սինգապուրի նման երկրի դեպքում. առաջնայինը տնտեսության վերելքն էր և բնակչության կենսամակարդակի աճը։

«Երբ մենք անկախացանք, մեր հարևանները շատ թշնամաբար էին տրամադրված, հյուսիսից՝ մահմեդականներ, հարավից՝ մահմեդականներ, իսկ մենք մահմեդական չենք: Եվ նրանք չէին ցանկանում, որ մենք հաջողության հասնենք: Եվ մենք որոշեցինք առաջ անցնել, վեր կանգնել և հասնել, հավասարվել ու դառնալ Ամերիկա, Ճապոնիա ու Եվրոպա։ Մենք ողջունում էինք յուրաքանչյուր ներդրողի, մենք պարզապես մաշկից դուրս էինք գալիս, որպեսզի օգնենք մարդկանց արտադրություն սկսել»։

ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ

Նրան, ով 1965թ. կփորձեր կանխատեսել, թե Սինգապուրը խոշոր ֆինանսական կենտրոն կդառնա, խելագար կհամարեին: Այդ դեպքում՝ինչպե՞ս եղավ։

Այս մասին պատմում է Լի Կուան Յուն․ «Հոլանդիայից մեր տնտեսական խորհրդատուն` Ալբերտ Վինսեմիուսը, 1968թ. զանգահարեց իր ընկեր Վան Օնենին` «Bank of America»-ի սինգապուրյան բաժանմունքի փոխնախագահին, և հայտնեց, որ մենք (Սինգապուրը) ուզում ենք առաջիկա 10 տարիների ընթացքում դառնալ Հարավ-Արևելյան Ասիայի ֆինանսական կենտրոնը: Վան Օնենը պատասխանեց. «Լավ, եկեք Լոնդոն: Դուք դրան կարող եք հասնել 5 տարվա ընթացքում»: Վինսեմիուսն անմիջապես մեկնում է Լոնդոն, որտեղ Վան Օնենը նրան գլոբուսի առջև ինչ-որ բաներ է սկսել ցույց տալ. «Նայեք: Ֆինանսական աշխարհը սկսվում է Ցյուրիխում: Այնտեղ բանկերը բացվում են ժամը 09։00-ին: Մի փոքր ավելի ուշ բանկերը բացվում են Ֆրանկֆուրտում, հետո` Լոնդոնում: Ճաշից հետո փակվում են Ցյուրիխի բանկերը, հետո` Ֆրանկֆուրտինը, փոքր-ինչ ավելի ուշ` Լոնդոնինը: Այդ ընթացքում Նյու Յորքի բանկերը դեռ բաց են լինում:Այսպիսով, Լոնդոնը ֆինանսական հոսքերն ուղղում է Նյու Յորք: Այն ժամանակ, երբ փակվում են Նյու Յորքի բանկերը, ֆինանսական միջոցներն ուղարկվում են Սան Ֆրանցիսկո: Իսկ վերջինիս բանկերի փակվելուց հետո մինչև շվեյցարական ժամանակով ժամը 09։00-ն համաշխարհային ֆինանսական աշխարհում ոչինչ տեղի չի ունենում: Եթե մենք Սինգապուրին «տեղավորենք» հենց այդ ժամանակահատվածում, ապա պատմության մեջ առաջին անգամ հնարավոր կլինի իրականացնել գլոբալ շուրջօրյա բանկային սպասարկում»: Սակայն այդ ժամանակ Սինգապուրը գտնվում էր ֆունտ ստեռլինգի գոտում, և դա մեզնից պահանջում էր արժութային վերահսկողություն իրականացնել: Մենք կա՛մ պետք է դուրս գայինք ֆունտ ստեռլինգի գոտուց, կա՛մ պետք է հրաժարվեինք ֆինանսական կենտրոնի գաղափարից: Ես որոշեցի, որ այդ ռիսկն արդարացված է, և հրահանգեցի Սինգապուրը հանել ֆունտ ստեռլինգի գոտուց։

Մենք որոշեցինք, որ Սինգապուրը չպետք է կենտրոնական բանկ ունենա, որը կկարողանար փողի էմիսիա իրականացնել: Մենք հստակ որոշել էինք, որ չպետք է թույլ տանք, որ խոշոր պետությունների արժույթների նկատմամբ մեր երկրի արժույթն արժեզրկվի»։

Սինգապուրի տնտեսական հաջողության գաղտնիքներից մեկը և, թերևս՝ ամենակարևորը, կոռուպցիայի դեմ հաջող պայքարն էր։ Ապշեցուցիչ է այն հետևողականությունը, որով Լի ԿուանՅուն պայքարել է կոռուպցիայի դեմ՝ կիրառելով ոչ ստանդարտ քայլեր։

Օրինակ՝ Սինգապուրը մի օրենք է ընդունել, ըստ որի՝ եթե պաշտոնյան իր եկամտին անհամապատասխան գույք է ձեռք բերում, ապա պարտավոր է ինքը ապացուցել, թե որն է գույքի ձեռք բերման օրինական աղբյուրը։ Ընդ որում՝ ապացուցել նա պարտավոր է դատարանում՝ ի տես ողջ հանրության։ Յուն այնդ օրենքի իմաստը շատ պարզ է ներկայացնում, քանի որ կոռուպցիայի ապացույց գտնելը շատ դժվար է, դրա բեռը տեղափոխվել է գույք ձեռք բերողի վրա

Ահա այս ամենը այն հսկայական ուղու մի մասն են, որի միջոցով մի փոքր քաղաք դարձավ զարգացող պետություն, համաշխարհային ֆինանսական խոշոր կենտրոն:

«Ինչ-որ ժամանակ Սինգապուրն էր սովորում Մեծ Բրիտանիայից, իսկ այսօր մենք ենք սովորում Սինգապուրից»:

Մարգարետ Թետչեր (Երկաթյա լեդի), Մեծ Բրիտանիայի վարչապետ

ԿՈՌՈՒՊՑԻՈՆԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԲՅՈՒՐՈ

Սինգապուրի կոռուպցիոն գործունեության հետաքննության բյուրոն(այսուհետ՝ Բյուրո) հիմնադրվել է 1952 թվականին՝որպես կոռուպցիան կանխարգելող և դրա դեմ պայքարող անկախ մարմին: Այն ստեղծվել է Սինգապուրի ոստիկանության բաժանմունքի հենքի վրա, որը հայտնի է որպեսՀակակոռուպցիոն Բաժին։

Բյուրոյի ստեղծման հիմնական պատճառն այն էր, որ 1940-1950-ական թվականների սկզբին կոռուպցիան դարձել էր Սինգապուրի քաղաքացիների առօրյա կյանքի մի մաս։ Կոռուպցիայի բոլոր դեպքերը հետաքննելու նպատակով Սինգապուրի կառավարության կողմից հիմնադրվում է անկախ մարմին, որը չէր մտնում ոստիկանական կառույցի մեջ և օժտված էր քննչական լիազորություններով։

Իր գործունեության սկզբնական փուլում՝ Բյուրոն բախվեց մի շարք խնդիրների։ Հակակոռուպցիոն օրենսդրության թերի լինելու պատճառով կոռուպցիոն գործերի վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելը բարդանում էր։ Մյուս կողմից՝ Բյուրոյի գործունեության նկատմամբ վստահության բացակայությունն էր հասարկության շրջանում։ Քաղաքացիները հրաժարվում էին համագործակցել Բյուրոյի հետ, չէին հավատում նրա աշխատանքի արդյունավետությանը և վախենում էին հաշվեհարդարից։

«Մենք սկսեցինք մեր մարդկանց դաստիարակումից։ Երբ մենք նրանց մեծ մասին համոզեցինք, սկսեցինք օրենքներ հրատարակել փոքրամասնությանը պատժելու համար՝ ովքեր կանխամտածված խախտում էին օրենքները։ Դա Սինգապուրը դարձրեց ապրելու համար հաճելի վայր»։

ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ

1959 թվականին, երբ իշխանության եկավ Լի Կուան Յուի կառավարությունը, իրավիճակը կտրուկ փոխվեց։ Կոռումպացված պաշտոնյաների դեմ ձեռնարկվեցին կտրուկ միջոցներ և շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք խրված էին կաշառակերության մեջ, հեռացվեցին պաշտոններից։

Բյուրոյի գործունեության նկատմամբ վստահության վարկանիշը կտրուկ աճեց այն բանից հետո, երբ քաղաքացիները համոզվեցին կոռուպցիային ամեն գնով հաղթելու կառավարության հայտարարության անկեղծությանը։

Մանրակրկիտ վերանայվեց «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքը։ Խստացվեցին կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված պատժամիջոցները։

Ընդունվեցին մի շարք կարևոր օրենքներ ընդդեմ կոռուպցիայի։ Դատարանին իրավունք տրվեց սառեցնել այն անձանց ֆինանսական հաշիվները և ակտիվները, ովքեր ներգրաված են կոռուպցիոն իրավախախտումների մեջ, ինչպես նաև իրականացնել գույքի բռնագրավում կապված կոռուպցիոն դեպքերի հետ։

Բյուրոն գործում է «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի 241-րդ գլխի հիման վրա, որը նրան լիազորում է հետաքննություն անցկանցել։ Համաձայն վերջինիս գործող դրույթների՝ Բյուրոն ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները կոռուպցիայի դեմ պայքարելու համար։

Բյուրոն անկախ պետական մարմին է։ Նրա գործառույթների մեջ մտնում է քննության իրականացումը և կոռուպցիայի կանխարգելումը պետական և մասնավոր ոլորտներում։ Բյուրոն իրականացնում է հետևյալ հիմնական ֆունկցիաները․

  • Կոռուպցիոն կասկածներ պարունակող բողքոների ընդունում և դիտարկում,
  • Պետական կառույցներում աշխատողների ոչ օրինաչափվարքի և անօրինական գործողությունների դեպքերի հետաքննություն, որոնք կարող է կապված լինեն կոռուպցիայի հետ,
  • Պետական հիմնարկների գործունեության ընթացակարգերի և պրակտիկայի ուսումնասիրման միջոցով կոռուպցիայի կանխարգելում, որի նպատակն է նվազագույնի հասցնել կոռուպցիոն գործունեություն իրականացնելու հնարավորությունները։

Բյուրոյի իրավասությունները տարածվում են կոռուպցիայի հետ կապված միայն այն իրավախախտումների հետաքննությանը, որոնք կապված են կաշառակերության հետ։ Այլ տնտեսական հանցագործությունները, օրինակ, պետական գույքի յուրացումը, գտնվում են Սինգապուրի ոստիկանության տնտեսական գործերով դեպարտամենտի իրավասության ներքո:Բյուրոն իրավասու է քննել այն գործերը, որոնց վրա տարածվում է «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքը: Դատական հետապնդման իրավասությունները պատկանում են Գլխավոր դատախազին, Գործի հետ կապված դատարանն է որոշում կայացնում։

Բացի կոռուպցիոն գործերի հետաքննությունից՝ Բյուրոյի գործունեության ուղղություններից է նաև կոռուպցիայի կանխարգելումը։ Կոռուպցիայի կանխարգելման շրջանակներում բյուրոն ուսումնասիրում է պետական մարմինների աշխատանքի մեթոդները, որպեսզի ի հայտ բերի վարչական համակարգի այն թույլ տեղերը, որոնք կարող են նպաստել կոռուպցիայի և ոչ բարեխիղճ գործելաոճի առաջացմանը և այդ մարմինների ղեկավարներին տալիս է հանձարարականներ թերությունները վերացնելու ուղղությամբ: Բացի այդ, բյուրոյի աշխատակիցները կոռուպցիայի թաքնված ասպեկտների և դրանց հաղթահարման մեթոդների վերաբերյալ մշտապես անցկացնում են դասախոսություններ և սեմինարներ հանրային ծառայողների համար, հատկապես նրանց համար, ովքեր փոխգործակցում են քաղաքացիների հետ: Բյուրոն նաև ստուգում է հանրային ծառայողների ոչ բարեխիղճ աշխատանքի հետ կապված դեպքերը և դրանց մասին տեղեկացնում է համապատասխան պետական մարմինների ղեկավարներին՝ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու համար: Բյուրոն պատասխանատու է հանրային ծառայության ոլորտում անաչառության սկզբունքների իրականացման ապահովման և մասնավոր ոլորտում գործարքների բարեխիղճ իրականացման խթանման համար: 

«Ես մեծ հռետոր չեմ, բայց ես սովորում եմ: Ելույթը դատարկ բան է դառնում,  եթե դուք գամվում եք գրված տեքստին: Պատրաստված տեքստերում, թերթերում գրվածը արհեստական կառուցվածք է: Կարևոր է այնպես անել, որպեսզի լսարանը չկորցնի իր ուշադրությունը ձեր հանդեպ։ Ելույթի ժամանակ նայեք ունկնդիրներին, և եթե տեսնում եք, որ նրանք ինչ-որ միտք չեն ընկալել, թելը կորցրել են, կրկնեք այն, ինչ արդեն ասված էր: Ես այդպես եմ վարվում»:[6]

Բյուրոն անմիջականորեն ենթարկվում է վարչապետի գրասենյակին: Բյուրոնղեկավարում է Բյուրոյի տնօրենը, որը ուղղակիորեն պատասխանատու է վարչապետին:Նախարարների կաբինետը կամ կաբինետի յուրաքանչյուր անդամ, գործելով կաբինետի կողմից տրված իրավասությունների հենքով, կարող են նախագահին առաջարկել Բյուրոյի նախագահի թեկնածու։ Սակայն նախագահը, գործելով սեփական հայեցողությամբ, կարող է հրաժարվել առաջարկվող թեկնածուից կամ ետ ուղարկել նրան, եթե համաձայն չէ առաջարկվող թեկնածուի հետ։ Այս ամենից բացի, նախագահը նշանակում է Բյուրոյի փոխտնօրենին, տնօրենի օգնականներին և հատուկ քննիչներին: Նա իրավունք ունի նշանակել տնօրենի այնքան օգնականներ և հատուկ քննիչներ, որքան անհրաժեշտ կհամարի։

Բյուրոյի անմիջականորեն ենթարկվելը միայն վարչապետին և իր աշխատակազմին հանդիսանում են նրա անկախության երաշխիքը և հնարավորություն է ընձեռում ապահովել օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Բյուրոյի անկախությունը հնարավորություն է ընձեռել նրա աշխատակիցներին գործեր քննել նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:

Բյուրոյի աշխատանքը հիմնված է կոռուպցիայի դեմ պայքարի չորս հիմնական սկզբունքների վրա, որոնք են․

  • Արդյունավետ կիրառում,
  • Հակակոռուպցիոնօրենսդրություն,
  • Դատականորոշման կայացում,
  • Ադմինիստրացիա։

Սինգապուրի նախագահի սեփական օրինակը նպաստեց կոռուպցիայի դեմ պայքարի շարժման բարոյական հեղինակության բարձրացմանը։ Հինգ տասնամյակ անց կարելի է արձանագրել, որ Սինգապուրում իրավիճակը կոռուպցիոն ոլորտում գտնվում է վերահսկողության տակ։

Քաղաքական կամքը հանդիսանում է հակակոռուպցիոն պայքարում ներդրվող ջանքերի անկյունաքարը։ Բյուրոյի գնահատականներով այնպիսի չափորոշիչների համադրումը, ինչպիսիք են՝ օրինականությունը, օրենսդրական դաշտը, դատապարտումը և պատասխանատվության ենթարկումը անհրաժեշտ և բավարար պայման են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար, եթե դրա հիմքում ընկած է ամուր քաղաքական կամքը։

ՀՈՆԳ ԿՈՆԳ

ՊԱՏՄԱԿԱՆԱԿՆԱՐԿ

Հոնգ ԿոնգըՉինաստանիհատուկվարչականշրջանէ, Ասիայի և աշխարհի առաջատարֆինանսական կենտրոններից մեկը:

1842-1997 թվականներինՀոնկ ԿոնգըեղելէԱնգլիայիգաղութը, ապատարածքինկատմամբգերիշխանությունըփոխանցվելէՉինաստանին:Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնգ Կոնգի հիմնական օրենքի համաձայն՝ մինչև 2047 թվականը տարածքին տրված է լայն ինքնավարություն։ Չինաստանին է պատկանում պաշտպանության և արտաքին քաղաքականության տնօրինումը, մինչդեռ Հոնգ Կոնգին են վերապահված ներքին օրենսդրության, ոստիկանության, ֆինանսական, հարկային և մաքսային քաղաքականության ոլորտները։

1970 թվականինՀոնգ Կոնգըհանցավորությանօջախէր, երկիրըղեկավարվումէրտրիադաների`մաֆիոզխմբավորումներիկողմից: Կոռումպացվածոստիկաններիհովանուներքոծաղկումէրկոռուպցիան:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆԱՆԿԱԽՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1974 թվականին ոստիկանության համակարգից հակակոռուպցիոն բաժնի առանձնացումով՝ ստեղծվեց Հոնգ Կոնգի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը(այսուհետ՝ Հանձնաժողով)՝ որպես անկախ բազմապրոֆիլ հաստատություն։ Նրա լիազորությունների մեջ են մտնում երեք հիմնական առաջադրանքներ․

  • Կոռուպցիոնգործերով քրեական հետապնդման իրականացում՝ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների իրականացման միջոցով,
  • Կոռուպցիայիննպաստող պատճառների վերացում՝ կոռուպցիային հակազդելու պրակտիկայի ներդրման միջոցով,
  • Բնակչությանշրջանում կրթական և իրազեկմանաշխատանքների իրականացում՝ կոռուպցիայի վնասակար ազդեցությունը պարզաբանելու և կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության աջակցությունը ստանալու նպատակով։

Հանձնաժողովն ունի հետևյալկառուցվածքը.

  • Հանձնաժողովինախագահ,
  • Հանձնաժողովի նախագահի գրասենյակ,
  • Օպերատիվ(Գործառնական)աշխատանքի դեպարտամենտ(քննում է կոռուպցիոն գործեր), այն ղեկավարում է Հանձնաժողովի փոխնախագահը,
  • Կոռուպցիայի կանխարգելման դեպարտամենտ (ուսումնասիրում է պետական մարմինների ընթացակարգերն ու պրակտիկան կոռուպցիան կանխարգելելու և մասնավոր կազմակերպությունների հարցումների հիման վրա կոռուպցիայի կանխարգելման հանձնարարականներ նախապատրաստելու նպատակով), այն գլխավորում է տնօրենը,
  • Հասարակայնության հետկապերի դեպարտամենտ (զբաղվում է հակակոռուպցիոն պրոպագանդայով), այն գլխավորում է տնօրենը, որի կազմի մեջ մտնում են՝
    • Վկաներիպաշտպանության բաժին,
    • Արտաքին կապերի բաժին,
    • Ֆինանսական գործունեության քննության բաժին,
    • Համակարգչային փորձաքննության և հետազոտությունների բաժին:

Օպերատիվկամ ԳործառնականդեպարտամենտըՀանձնաժողովի իրավապահ թևն է։ Այն ստանում է բողոքները, ուսումնասիրում դրանք և իրականացնում հետաքննություն: Բաժինը բաղկացած է երկու ստորաբաժանումներից, որոնք քննում են կոռուպցիոն իրավախախտումները պետական և մասնավոր ոլորտներում։

Կոռուպցիայի կանխարգելման դեպարտամենտը քննում է պետական մարմիններում կառավարական դեպարտամենտների պրակտիկան և ընթացակարգերը, որպեսզի սահմանափակի կոռուպցիայի տարածման հնարավորությունները և առաջարկի կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեթոդներ: Այն բաղկացած է 65 աշխատակիցներից՝ իրավաբաններից, համակարգերի վերլուծաբաններից, ճարտարագետներից, տնտեսագետներից, ֆինանսիստներից և կառավարման համակարգերի փորձագետներից։

Հասարակայնության հետ կապերի դեպարտամենտըբնակչության շրջանում զբաղվում է կրթական և բացատրական աշխատանքներով, որի նպատակը կոռուպցիայի մասին հասարակության իրազեկվածության բարձացումն է, նրանց՝ կոռուպցիայի վտանգի մասին տեղեկատվություն տրամադրելը և կոռուպցիայի դեմ պայքարի գործում քաղաքացիների ակտիվության բարձրացումը: Այն միակ դեպարտամենտն է, որն ունի տարածքային մասնաճյուղեր: Վերջիններիս միջոցով էլ կատարվում է կոռուպցիայի վերաբերյալ հասարակական ընկալման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, կազմակերպվում են քարոզարշավներ՝ հասարակության շրջանում կոռուպցիայի պրոբլեմի մասին՝ հասարակության հետաքրքրությունը բարձրացնելու համար: Քանի որ այս դեպարտամենտում աշխատանքն ավելի ստեղծագործ է, ապա այստեղ պահանջվում և իրականացվում են կրեատիվ գաղափարներ ու լուծումներ:  Դեպարտամենտը հակակոռուպցիոն բնույթի ներկայացումներ, ֆիլմեր է պատվիրում և հաղորդումներ պատրաստում, հակակոռուպցիոն ուսուցումներ է կազմակերպում դպրոցներում, հիվանդանոցներում, կրոնական կազմակերպություններում, տնտեսական ընկերություններում և մասնակիցներին միաժամանակ ներկայացնում` նաև հանձնաժողովի գործունեությունը:

Այս գործունեության արդյունավետության ապահովման նպատակով Հանձնաժողովին, իսկզբանե, տրված էր այնպիսի քննչական-հետախուզական միջոցառումներ անցկացնելու լայն լիազորություններ, ինչպիսիք են՝ կալանքը, խուզարկությունը և առգրավումը, ֆինանսական տեղեկատվության հասանելիությունը և ակտիվների բռնագրավումը։

Հանձնաժողովը իր գործունեության ամենասկզբից մեծ կարևորություն է տվել այնպիսի միջոցառումներին, որոնք ուղղված են կառույցի նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը և հեղինակության ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Եվ զարմանալի չէ, որ առաջնայնություններից էր ոստիկանության կոռումպացված ավագ սպա Պետեր Գոդբերիհետապնդումն ու դատապարտումը, ով, մեղադրվելով կաշառվածության մեջ, դիմել էր փախուստի։ Հասարակության աչքերում նա վերածվել էր իրավապահ համակարգի անարդյունավետության և կոռումպացվածության խորհրդանիշ։ Հասարակությունը չէր հավատում, որ այդ անձը կարող է դատապարտվել, սակայն, մեկ տարի անց՝ 1975 թվականին, Հանձնաժողովի ջանքերի շնորհիվ, Մեծ Բրիտանիան արտահանձնեց ոստիկանության աշխատակցին։ Հոնգ Կոնգում նրա հանդեպ հարուցվեց քրեական գործ և դատական գործընթացի արդյունքում նա դատապարտվեց ազատազրկման: Իր գործունեության հաջորդ տարում՝ Հանձնաժողովը բացահայտեց ոստիկանության աշխատողների կողմից ձևավորված կոռուպցիոն սինդիկատ: Այս առաջին հաջողությունները զգալիորեն բարձրացրեցին հասարակության վստահությունը Հանձնաժողովի և ոստիկանության աշխատանքի նկատմամբ։ Հանձնաժողովի գործունեության երրորդ տարում կոռուպցիայի վերաբերյալ ոչ անանուն հաղորդումները զգալիորեն գերազանցեցին անանունները։

Հանձնաժողովի տարեկան բյուջեն կազմում է 85 միլիոն ԱՄՆ դոլար: Հանձնաժողովի աշխատանքին հետևում են խորհրդատվական գործառույթներ ունեցող 4 անկախ կոմիտեներ, որոնց կազմի մեջ մտնում են տեղական համայնքի առաջնորդներ և հանրաճանաչ/հարգված քաղաքացիներ, ովքեր նշանակվում են Հոնգ Կոնգի կառավարության ղեկավարի կողմից: Այդ կոմիտեներն են.

– Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդատվական կոմիտե,

– Օպերատիվ գործունեության վերահսկման կոմիտե,

– Կոռուպցիայի կանխարգելման խորհրդատ վական կոմիտե,

– Հանրության հետ կապերի քաղաքացիական կոմիտե:

Կոմիտեները առաջարկություններ են անում ինչպես Հանձնաժողովի ընդհանուր քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ, այնպես էլ նրա երեք ֆունկցիոնալ դեպարտամենտների։ Բացի այդ, Հանձնաժողովը հրապարակում է իր գործունեության ամենամյա հաշվետվություն, որոնք կարելի է գտնել Հանձնաժողովի վեբ կայքում, ինչպես նաև բաց հասանելիություն ունեն թարմացվող վիճակագրական տվյալները, որոնք վերաբերում են կոռուպցիոն դեպքերի հաղորդումներին, նախընտրական քարոզարշավի ընթացքում կոռուպցիայի հետ կապված խախտումներին, դատական գործընթացների մասին տեղեկատվությանը։

Հանձնաժողովը գործում է «Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի մասին» օրենքի հիման վրա: Այդ փաստաթղթի համաձայն, հանձնաժողովը կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող մասնագիտացված հաստատություն է, որը անկախ է պետական, իրավապահ մարմիններից:Հանձնաժողովի անկախությունը երաշխավորված է Հիմնական օրենքով՝ Հոնգ Կոնգի մինի-սահմանադրությամբ,համաձայն որի՝Հանձնաժողովն ուղղակիորեն հաշվետու է գործադիր իշխանության ղեկավարին: Բացի դրանից, հանձնաժողովին տրված են հատուկ լիազորություններ և գործառույթներ, որոնք նախատեսված են երկու այլ՝ «Կաշառակերության կանխարգելման մասին» և «Ընտրությունների մասին» (կոռուպցիոն և հակաօրինական գործունեության մասին) օրենքներով։

Կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունը անցկացվում է հետևյալ կարգով․

  1. Հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնը ստանում է կոռուպցիոն գործունեության մասին բողոքը։ Բողոք ներկայացնող կողմը կարող է լինել բնակչությունը, իրավաբանական անձը, Հանձնաժողովի մարզային բաժանմունքը կամ այլ պետական դեպարտամենտ։
  2. Հանձնաժողովը քննում է բողոքը և կայացնում որոշում տվյալ գործի շարունակության կամ դադարեցման մասին։
  3. Գործի շարունակության դեպքում հետաքննությունն իրականացնում է Հանձնաժողովի Օպերատիվ(Գործառնական) բաժինը։
  4. Բավարար ապացույցների առկայության դեպքում՝ համապատասխան տվյալները փոխանցվում են արդարադատության քարտուղարին, Կառավարությունում Արդարադատության նախարարին՝ քրեական վարույթ հարուցելու համար։
  5. Կոռուպցիոն դեպքերի հետաքննությունն իրականացվում է Հանձնաժողովի երկու բաժիններում (պետական և մասնավոր սեկտորներում կոռուպցիոն հարցերով)՝ տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի ստորաբաժանումներում (քննչական բաժին, Արդարադատության նախարարություն)։
  6. Գործի վերաբերյալ զեկույցն ուղարկվում է Հանձնաժողովի Օպերատիվգործունեության վերահսկմանկոմիտե։

Կոռուպցիայի կանխարգելման դեպարտամենտը տարեկան իրականացնում է շուրջ 300 հետազոտություն, որպեսզի օգնի պետական մարմիններին ու կառավարությանը բացահայտել և վերացնել կազմակերպչական և կառավարչական կառուցվածքում առկա թույլ կողմերը, որոնք ծնում են կոռուպցիոն իրավախախտումներ։ Խորհրդատվական ծառայություններ տրամադրող խումբը մասնավոր կազմակերպություններին, ըստ նրանց պահանջի, անհատական մոտեցման հիման վրա տրամադրում է անվճար գաղտնի խորհրդատվություն։ Բացի այդ, Հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը անցկացնում է հատուկ կրթական և իրազեկման արշավներ բնակչության տարբեր թիրախային խմբերի համար, ներառյալ՝ պետական սեկտորը, գործարար համայնքը, երիտասարդությունը։

Հանձնաժողովի ամենից հայտնի և մասշտաբային նախագծերից մեկը եղավ վերջինիս մասնակցությունը Հոնգ Կոնգում նոր օդանավակայանի կառուցմանը: Օդանավակայանի կառուցման ծրագիրը ներառում էր նաև կամուրջների և երկաթգծերի, թունելի, արագընթաց ճանապարհների, բնակելի թաղամասի և այլ ենթակառուցվածքների կառուցում: Այդ հսկայական ծրագրի իրականացման ընթացքում հանձնաժողովը կիրառում էր կոռուպցիայի կանխարգելմանը միտված քաղաքականություն: Հանձնաժողովը այդ աշխատանքը սկսել է դեռևս օրենսդրության մշակման փուլում, որպեսզի օրենքում կարողանար ամրագրել հակակոռուպցիոն կառուցակարգեր: Հանձնաժողովի աշխատակիցները սերտ գործնական կապեր էին հաստատել շինարարությանը մասնակցող բոլոր կազմակերպությունների ղեկավարների հետ, որպեսզի նրանց խորհրդատվություն տրամադրեն նախագծի մշակման ու իրականացման բոլոր փուլերում:

Իր առջև դրված առաջադրանքները կատարելիս՝ Հանձնաժողովը սերտորեն համագործակցում է համապատասխան հանրային ինստիտուտների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ օգտագործելով տարբեր մեթոդներ կոռուպցիայի կանխարգելման համար իրազեկման աշխատանքների և հասարակության մեջ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորման համար։

Այնտեղ, որտեղ անմիջական շփումը հնարավոր չէ, օգնության են գալիս ԶԼՄ-ները, որոնք ևս հզոր միջոց են հանդիսանում կոռուպցիայի վտանգների մասին քաղաքացիներին տեղեկացնելու համար։ Հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը ամեն տարի ակտուալ թեմաներով սոցիալական գովազդներ է նկարահանում, որպեսզի հասարակության ուշադրությանը հրավիրի Հանձնաժողովի գործունեությունը։ Դեպարտամենտը նաև ակտիվորեն օգտագործում է ինտերնետի ռեսուրսները՝ կատարված աշխատանքների մասին տեղեկատվությունը և  հաշվետվությունները համացանցով ևս հասանելի դարձնելու համար։

ԱՄՓՈՓՈՒՄ

«Կրթությունը մեր զարգացման ամենամեծ գործոնն է: Մեր դպրոցները հիմա շատ լավ հագեցած են ամեն ինչով` համակարգիչներով, լաբորատորիաներով: Մենք մասնագիտական դպրոցներ ունենք, մենք սովորել ենք առավելագույնի հասցնել մեր տաղանդները։ Չինացիները շատ հին մշակույթ ունեն ու այդ մասին խոսում են ամենուր, բայց երբ թատրոնից դուրս ես գալիս՝ պետք է ոտքերիդ տակ նայես, որ ցեխի ու աղտի մեջ չընկնես: Մենք մեր մարդկանց ասացինք` քաղաքակի՛րթ եղեք, մի՛ թքեք փողոցում: Մենք փոխեցինք մեր քաղաքացիների մտածողությունը»։

ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ

Կոռուպցիան  վատ կառավարման ցայտուն նախանշան է: Այն հաճախ արտացոլվում է բարձր պաշտոնյաների կամայականության, բյուրոկրատության, գործարքներում մեծամասշտաբ կաշառակերության մեջ: Բայց երբ հանրային վերահսկողության տակ գտնվող  տեղական իշխանությունները հաշվետու են իրենց քաղաքացիներին, որոշում ընդունելը կարող է վերածվել մասնակցային գործընթացի: Իր հերթին մասնակցային գործընթացը կարող է «հիվանդ» կառույցների բարեփոխման ռազմավարության հիմնաքար դառնալ և վերականգնել քաղաքի բնակիչների բարեկեցությունը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել առաջնորդից, այսինքն` ամենավերևից ու իջնել ամենուր>: Ահա այսպիսի պատասխան տվեց Սինգապուրի ավագ նախարար, փորձառու նախկին վարչապետ Լի Կուան Յուն այն հարցին, թե «ինչպե՞ս էր, որ 30 տարի առաջ Սինգապուրը նույնպես եղել է Հայաստանի նման կոռումպացված երկիր, իսկ այժմ` ոչ»:

«Ամենակարևորը ունենալ անբասիր կենտրոնական իշխանություն։ Եթե վերևում գտնվող մարդիկ բարոյական չափանիշների մարմնավորում և օրինակ չեն, որ աստիճանաբար ներդնում են իշխանության ավելի ցածր օղակներ, ինչ որ բան անել շատ դժվար է։»

ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ

Ըստ նրա՝նման վիճակից դուրս գալու համար իրենք նոր օրենքներ են ընդունել: Ըստ Յուի․ «Եթե գույք ունես, որը չես կարող քեզ թույլ տալ քո աշխատավարձի կամ բիզնեսի հաշվին, հետևաբար ձեռք ես բերել կոռուպցիայի ճանապարհով: Դու ինքդ ես պարտավոր դատարանում ապացուցել, որ օրինական ճանապարհով ես ձեռք բերել: Իրավունքի ընդհանուր սկզբունքն այն է, որ դատավորը պետք է ապացուցի, որ ապօրինի ես ձեռք բերել, քանի որ կաշառք տվողին դժվար է բերել դատարան: Մենք այսպիսի օրենքով այնպես արեցինք, որ ապօրինի ձեռք բերողը պետք է իրեն արդարացնի: Ինքը պետք է ապացուցի, որ օրինական է ձեռք բերել»։

Սա կոռուպցիայի դեմ պայքարելու, թերևս, շատ փայլուն մեթոդներից մեկն է, որը կառաջարկեինք ներդնել Հայաստանի Հանրապետությունում։

Երկրի զարգացման և առաջընթացի համար Լի Կուան Յուն ռեսուրսների առկայությունը առավելություն չէր համարում և օրինակ էր բերում, ինչպես և ավելի վաղ նշել էինք, Սինգապուրին, որը ո՛չ նավթ ուներ, ո՛չ անտառ, ինչպես դա ունեին հարևանները, սակայն կարողացավ նրանցից ավելի արագ զարգանալ․ «Ես պետք է ստեղծեի մի բան, որը հարևանները չունեին։ Ես ստեղծեցի կառավարման ստանդարտներ, արմատախիլ արեցի կոռուպցիան, ստեղծեցի այնպիսի ենթակառույցներ, որոնք աշխարհը չուներ։ Մենք երրորդ աշխարհում օազիս դարձանք, երրորդ աշխարհից հայտնվեցինք առաջինում»։

Կարծում ենք, որՀոնգ Կոնգի և, հատկապես, Սինգապուրի փորձը խիստ ուսանելի և օգտակար կարող է լինել Հայաստանի համար, սակայն քիչ հավանական ենք համարում, որ դա կներդրվի ներկա իշխանության կողմից՝ հասկանալի պատճառներով։ Ուստի, գտնում ենք, որ այդ ուղղությամբ պետք է աշխատանք կատարեն այդ խնդրի լուծմամբ շահագրգիռ ԱԺ պատգամավորները՝ ստեղծելով համապատասխան օրենսդրական հիմք, ոչ պետական կազմակերպությունները՝ կազմակերպելով հասարակության իրազեկման և կրթական արշավներ, հասարակությանը տրամադրելով գիտելիքներ և տեղեկատվություն կոռուպցիայի վտանգավոր և քայքայիչ լինելու վերաբերյալ, քաղաքացիական հասարակությունը և հասարակությունը՝ առհասարակ, ով պետք է վերջ դնի իր մեջ արմատացած անտարբերությանը, պայքարի, իր գիտելիքները ներդնի ի նպաստ իր երկրի առաջընթացի և իր իսկ երկրում իր բարեկեցության համար։

«Ծնողներին նվիրվածություն, հավատարմություն ու արդարություն, աշխատասիրություն ու հոգատարություն, անկեղծություն բարեկամների նկատմամբ և երկրին նվիրվածություն, այսպիսի արժեքներն են իրավական համակարգի կարևորագույն սյուները։ Մենք միայն ամրապնդում էինք ավանդական արժեքները՝ նրանց համահունչ վարքագիծը խրախուսելով, հակասող վարքագիծը՝ պատժելով»։

ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. «Կոռումպացված քաղաքներ», աղտորոշման և կանխարգելման գործնական ձեռնարկ, Ռոբերտ Քլիթգաարդ, Ռոնալդ ՄաքԼին-Աբարոա, Հ. Լինդսի Փարրիս, «Միլենիում» Կրթական Հետազոտական Ասոցիացիա, Երևան 2007
  2. «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կատարված հակակոռուպցիոն մարմինների գործունեության միջազգային փորձի բովանդակային վերլուծություն և Հայաստանում նմանատիպ մարմնի ստեղծման վերաբերյալ առաջարկություններ, Երևան 2014, տե՛ս https://iravaban.net/wp-content/uploads/2014/12/Independent-Anti-Corruption-Body-arm.pdf
  3. Специализированные институты по борьбе с коррупцией: обзор моделей, 2006г.Организация экономического сотрудничества и развития․ Сеть по борьбе с коррупцией для стран Восточной Европы и Центральной Азии.См. https://www.oecd.org/corruption/acn/39972100.pdf
  4. ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիա, տե՛ս https://www.un.am/res/UN%20Treaties/XI_9.pdf

Օրինակ՝ Սինգապուրի Հանրապետությունում։ Տե՛ս սույն աշխատանքի էջ 13։

ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիա, տե՛ս https://www.un.am/res/UN%20Treaties/XI_9.pdf

հոդված 6. Կանխարգելիչհակակոռուպցիոնմարմինկամմարմիններ

  1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի մարմնի կամ, անհրաժեշտության դեպքում, մարմինների առկայությունը, որոնք իրականացնում են կոռուպցիայի կանխարգելում այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են.

ա) սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշված քաղաքականության իրականացումը և, համապատասխան դեպքերում, այդպիսի քաղաքականություն իրականացման հսկողությունը և համակարգումը.

բ) կոռուպցիայիկանխարգելմանհարցերովգիտելիքներնընդլայնելըևտարածելը:

  1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմնին կամ մարմիններին պետք է ապահովի անհրաժեշտ ինքնուրույնությամբ, որպեսզի մարմինը կամ մարմինները կարողանան իրականացնել իրենց գործառույթներն արդյունավետ և անհարկի ազդեցությունից ազատված: Կտրամադրվեն անհրաժեշտ նյութական պաշարներ և մասնագիտացված անձնակազմ, ինչպես նաև անձնակազմի այնպիսի դասընթացներ, որոնք կարող են պահանջվել նրանց գործառույթների իրականացման համար:

Ջոհոր սուլթանություն, սահմանակից է Սինգապուրին հյուսիս-արևմուտքում, գտնվում է Մալայզիայի կազմում։

Ազգերի բրիտանական համագործակցություն2-րդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական կայսրության քայքայման հետևանքով նախկինում նրա կազմի մեջ մտնող երկրներից ու տերիտորիաներից ստեղծված կազմակերպության անվանում։ Օգտագործվում է նաև «Ազգերի համագործակցություն» կամ ուղղակի «Համագործակցություն» ձևով։ Տե՛ս https://hy.wikipedia.org/wiki/Ազգերի_Համագործակցություն

Հատված Լի Կուան Յուի՝ Սկոլկովոյի դպրոցի ուսանողների հետ հանդիպման ելույթից, հուլիս 2013։

Հատված Լի Կուան Յուի՝ Սկոլկովոյի դպրոցի ուսանողների հետ հանդիպման ելույթից, հուլիս 2013։

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ