Լուրեր

40 միլիոն դրամ՝ ոստիկանության մեքենաների վերանորոգման համար

ՀՀ ոստիկանությունը հունիսի 1-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա-Երևան» ընկերության հետ՝ ավտոմեքենաների պահպանման ծառայության վերաբերյալ: Պայմանագրի արժեքը 40 միլիոն դրամ է կամ շուրջ 84 հազար դոլար: Ծառայությունների կատարման վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 25-ն է: Համաձայն գնման փաստաթղթի՝ «Տոյոտա-Երևան» ընկերությունը պետք է 2012-2015 թվականների ընդթացքում ոստիկանության կողմից ձեռքրբեված 20 մարդատար ավտոմեքենաների համար անցկացնի տեխնիկական զննում, տեխնիկական սպասարկում… Read more »

 

Փոխգնդապետ է ձերբակալվել կաշառք ստանալու ժամանակ

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ կաշառք ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Իրավաբան.net