ՀՀ ոստիկանությունը հունիսի 1-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա-Երևան» ընկերության հետ՝ ավտոմեքենաների պահպանման ծառայության վերաբերյալ: Պայմանագրի արժեքը 40 միլիոն դրամ է կամ շուրջ 84 հազար դոլար: Ծառայությունների կատարման վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 25-ն է:
Համաձայն գնման փաստաթղթի՝ «Տոյոտա-Երևան» ընկերությունը պետք է 2012-2015 թվականների ընդթացքում ոստիկանության կողմից ձեռքրբեված 20 մարդատար ավտոմեքենաների համար անցկացնի տեխնիկական զննում, տեխնիկական սպասարկում և վերանորոգում:
Նշենք նաև, որ 40 միլիոն դրամը հատկացվել է արտաբյուջետային միջոցներից: