Քարտեզագրված են խնդիրները և կան դրանց լուծմանն ուղղված կառուցողական առաջարկներ

Այսօր՝ մայիսի 29-ին, շարունակվեց «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» աշխատաժողովը, որին մասնակցում էին ավելի քան 50 անձիք, ովքեր ներկայացնում էին հասարակական կազմակերպությունները, բիզնես ոլորտի և պետական պատասխանտու մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Աշխատաժողովին մասնակիցները երեք խմբի բաժանվեցին և ամփոփեցին պետական գնումների, մաքսային ու հարկային և ազատ տնտեսական մրցակցության ոլորտներում առկա խնդիրները, որոնք էլ ներկայացվեցին:

1a52864c-6ccb-41ee-8409-b7823636ad5cԱյսպիսով, պետական գնումների ոլորտում առկա խնդիրները ներկայացրեց Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ Մարինե Ժամկոչյանը: Այս ոլորտի կարևորգույն խնդիրներից մեկը թափանցիկությունն է: Որպես այս խնդրի լուծում առաջարկվեց, որպեսզի gnumner.am կայքում հրապարակվեն գնման վերաբերյալ բոլոր փաստթղթերը, գործարքի կողմ հանդիսացող ընկերության վերաբերյալ տեղեկություններ (նաև թե ովքեր են բաժնետերերը): Կարևոր խնդիր է պետական կարիքի համար գնում կատարող մարմինների իրազեկության հարցը. հաճախ ՏԻՄ մարմնի աշխատակիցները չգիտեն` ինչպես պետք է կազմակերպվի գնման գործընթացը: Պետք է հիմնավորվեն նաև գնման հայցի մեժումները, ներկայումս դրանք լինում են սուբյեկտիվորեն և առանց որևէ հիմնավորման: Խնդիր է նաև մեկ անձից կատարվող գնումների ծավալը, որը պետք է որոշակիորեն նվազեցվի, ինչպեսև վերահսկողության մեխանիզմներ ներդրվեն գնումների ոլորտում:

89c845ed-a680-456f-a55e-500cbf862942Մաքսային և հարկային ոլորտի առաջնային խնդիրները ներկայացրեց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը: Խնդիրներից մեկը վերաբերում է մաքսակետերում գործարքի գնի մեթոդի կիրառմանը, հսկիչ գների գոյացմանն ու դրանց հրապարակայնացումը, միջնորդ կազմակերպությունների դուրս մղումը գործընթացից. դրանք թեև որոշակիորեն հեշտացնում են ներմուծողի աշխատանքը, սակայն խախտումներ են առաջ բերում մաքսազերծման ընթացակարգերում: Անհրաժեշտ է քննարկել Հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներ, քանի որ օրենգրքի օրինական ուժի մեջ մտնելու դեպքում դրանք կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջ բերել: Ինչպեսև բարձրաձայնվեց այն հարցը, որ մաքսային և հարկային մարմինները կարող են որպես պատժող մտրակ կիրառվել:

cc510817-da43-41dd-b742-3c6be3b30a6eԱզատ տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրները ներկայացրեց տնտեսագետ Բաբկեն Թունյանը: Թեև «դե յուրե» մոնոպոլիաներ չկան, սակայն հասարակության մեջ կան ընկալումներ, որ կոնկրետ ոլորտներում այդպիսիք, այնուամենայնիվ կան և պետք է մշակվեն մեխանիզմներ դրանց դեմ պայքարելու համար, նախատեսվեն իրական գործիքներ, որոնք կվերացնեն անպատժելիությունն այս ոլորտում: Աշխատանքային խումբը նշել էր, որ ազատ տնտեսական մրցակցության խոչընդոտող հանգամանքներն են քաղաքականության և բիզնեսի սերտաճումը,  հարկվելու անհավասարությունը, որոշ ընկերությունների արտոնություններ տալը: Որպես առաջարկություն նշեց նաև օֆշորային ընկերությունների իրական տերերի բացահայտումը, քանի որ չի բացառվում, որ մեկ անձը կարող է մի քանի կազմակերպությունների միջոցով միևնույն ոլորտում գործունեություն ծավալել:

Միջոցառման կազմակերպիչ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ամփոփելով աշխատաժողովի արդյունքները նշեց. «Լավ է, որ արդեն կան ոլորտի քարտեզագրված խնդիրները և կարող ենք կառուցողական լուծումներ գտնել այս ուղղությամբ»:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ֆինանսավորողներին` հերթական կառուցողական և կարևոր նշանակություն ունեցող միջոցառման կազմակերպման համար. «Հետևողականության արդյունքում փուլ առ փուլ փորձում ենք լուծում տալ խնդիրներին»:

Տես նաև՝

 Բիզնեսը խոսում է. աշխատաժողով ոլորտի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ

Կոռուպցիան բիզնեսի թշնամին է

Կարեն Զադոյան. «Արդեն ժամանակի պահանջն է, որ առաջադրված խնդիրները լուծենք»

Մեկ տարի առաջ բիզնեսը որևէ նշանակալի մասնակցություն չուներ կոռուպցիայի դեմ պայքարում. Սուրեն Քրմոյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ