Լուրեր

8 միլիոն դրամ՝ սահադաշտի պահպանման համար

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահմանադաշտի պահպանման համար ծախսվել է շուրջ 8 միլիոն դրամ։ Այսպես, ՄՀՀ Սահադաշտի սառեցվող համակարգի վերանորոգման ծառայությունների համար «Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ» ՊՈԱԿ-ը սեպտեմբերի 9-ին պայմանագիր է կնքել «Կրիոսան» ընկերության հետ։ Գնման վերաբերյալ փաստաթղթում նշված է, որ այս ծառայությունների համար չի վճարվել պետական միջոցներից, այլ ձեռնակատիրական գործունեության հաշվին է իրականացվում։ Իրավաբան․net

 

Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մոդելը էական առավելություն ունի մյուս մոդելների նկատմամբ

Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի անդրանիկ նիստին այսօր քննարկվեցին հակակոռուպցիոն լայնածավալ պայքարին ուղղված օրենսդրական փաթեթը, որը, մասնավորապես, վերաբերում էր հակապոռուպցիոն անկախ մարմնի ստեղծմանը, ապօրինի հարստացման քրեականացմանն ու պետական գնումների համակարգում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը:

Հերմինե Նաղդալյանի գույքն ու եկամուտները

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորական մանդատը վերստանձնել է 2012 թվականին: Եվ պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է բավականին արժեքավոր գույք և եկամուտներ: