Մենք փորձում ենք կոռուպցիայի դեմ պայքարել յուրաքանչյուր մակարդակում. Փիթեր Էյնսվորթ

ԱՄՆ-ում կոռուպցիան տարբեր դրսևորումներ ունի, առկա է ինչպես վերևների, այնպես էլ ներքևների կոռուպցիան: ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի  քրեական բաժնի հակակոռուպցիոն հարցերով ավագ իրավաբան Փիթեր Ջ. Էյնսվորթն ասում է, որ Միացյալ Նահանգներում առկա է ցածր մակարդակի կոռուպցիա: Հակակոռուպցիոն պայքարին և ամերիկյան փորձին կարող եք ծանոթանալ հարցազրույցում:

Պարո՛ն Էյնսվորթ, ի՞նչ տեսք ունի կոռուպցիան ԱՄՆ-ում։ Նկատի ունեմ՝ ի՞նչ դրսևորումներով է այն ի հայտ գալիս հասարակական-քաղաքական կայքում։

Դե, իհարկե, մենք ունենք կոռուպցիա Միացյալ Նահանգներում, և ես կարծում եմ, որ ես պատասխանեցի այդ հարցին, երբ վերջին անգամ այստեղ էի… Բայց, գիտեք, կոռուպցիան իրականում կարելի է տեսնել բոլորովին տարբեր մակարդակներում: Ամբողջ Միացյալ Նահանգներում առկա է ցածր մակարդակի կոռուպցիա: Երբեմն դա ճանապարհային ոստիկանությունն է և այլք, որ գումար են շորթում և, մյուս կողմից, կաշառք վերցնում, ինչը հասնում է բարձր մակարդակի կոռուպցիայի, օրենսդիրների, ովքեր ներքաշված են ակտիվ կոռուպցիայի մեջ:

Կարևորն այն է, որ մենք փորձում ենք պայքարել կոռուպցիայի դեմ յուրաքանչյուր մակարդակում: Այնպես որ, այնպես չէ, որ կոռուպցիոն դեպքերը միայն հասարակության ցածր մակարդակներում են լուծվում և անտեսվում բարձր մակարդակում: Արվում է փորձ՝ խնդիրները լուծելու կառավարության բոլոր շերտերի մակարդակով:

Ինձ հասկանալի էր: Դուք մասամբ պատասխանեցիք: Բայց ի՞նչպես է ԱՄՆ-ի իրավապահ համակարգը պայքարում: Ի՞նչ գործնական քայլեր եք իրականացնում:

Դե, գիտեք, Ուոթըրգեյթից հետո մենք  շատ տարբեր բարեփոխումներ ենք իրականացրել: Մենք ստեղծեցինք շատ բաներ, որոնց հետ կապված՝ այժմ ձեր սեփական կառավարությունն էլ խնդիրներ ունի: Մենք ստեղծել ենք ֆինանսական տեղեկատվության բացահայտման ձևեր, հիմնել ենք էթիկայի ուսուցումների համակարգ և կանխարգելման մասով մենք որոշ խոշոր քայլեր ենք ձեռնարկել, քաղաքացիական ծառայության բարեփոխումներ՝ համոզվելու համար, որ Ուոթըրգեյթյան սկանդալը չի կրկնվի:

Կատարողական կողմով, որպես կանոն, զբաղվում են դատախազներն ու ՀԴԲ գործակալությունը, որոնց հետ մենք աշխատում ենք: Մենք հաստատակամորեն, բայց արդարացիորեն հետևում ենք մեղադրանքներին և հետամուտ ենք լինում հանցագործության մասին հայտարարություններին ինչպես ցածր մակարդակի վրա, ինչպես նշեցի, այնպես էլ բարձր մակարդակի վրա:

Հայտնի ամերիկյան հեռուստասերիալ կա, որ կոչվում է «Խաղաքարտերի տուն» (House of Cards): Այս սերիալում մտացածին քաղաքական գործիչ Ֆրենկ Անդերվուդը (Frank Underwood) հաճախ արժանանում է թանկարժեք նվերների ու թանկարժեք հյուրասիրությունների ռեստորաններում: Իսկ իրականում ԱՄՆ-ում նման բանը, վստահորեն երևի կարող եք ասել, որ քրեական արդյունք կունենար, քրեական հետապնդման հետևանք: Ինչպե՞ս են ԱՄՆ-ում լուծվում նվիրատվությունների հետ կապված նմանատիպ դեպքերը:

Ես տեսել եմ «Խաղաքարտերի տունը»: Ես չեմ կարող ասել, որ դա Ամերիկայում տիրող քաղաքականության ճշգրիտ պատկեր է: Բայց ես կպատասխանեմ ձեր հարցին իրական կյանքի օրինակներով  և  ոչ գեղարվեստական հեռուստահաղորդումներով: Ջեք Աբրոմոֆի գործը, որը ես գիտեմ՝ դուք արդեն հայտնաբերել եք և մենք արդեն քննարկել ենք, շատ ուղիղ կերպով կապված էր շռայլ նվերների հետ, բայց դա հաճախ կանխիկ գումար չէր՝ դրված «շագանակագույն թղթե պայուսակներում»: Փոխարենը, սրանք շատ-շատ մարդկանց հետ մեծ ճաշկերույթներ էին և Redskins-ի տոմսեր էին, որոնք շատ թանկարժեք են՝ մի ամբողջ լյուքս դասի տեղ “Caps”-ի խաղին:

Այնպես որ, գիտեք, կաշառքները լինում են շատ տարբեր ձևերի և չափերի: Բայց կարևոր է, որ հասարակությունը հասկանա, որ անպայման չէ, որ դրանք լինեն փոքր թղթադրամներ շագանակագույն թղթե տոպրակների մեջ: Եվ այսպես, եթե մենք կարողանանք ապացուցել, որ շռայլ նվերները, ուղևորությունները դեպի հեռավոր վայրեր կամ շատ մարդկանց մասնակցությամբ խոշոր ճաշկերույթները տրվել են պաշտոնական որոշում ստանալու մտադրությամբ, ապա դա կաշառք կհամարվի և՛ մեր, և՛ ձեր օրենքներով…

Պարո՛ն Էյնսվորթ, Դուք ձեր հարցազրույցներում և սեմինարների ժամանակ  հաճախ եք անդրադառնում Ուոթըրգեյթյան սկանդալին: Ի՞նչ տվեց այն իրավական համակարգին: Ի՞նչ դասեր քաղեց համակարգը:

Դե, ես կարծում եմ, որ դա մի հետաքրքրաշարժ պատմություն է, բայց այն նաև մի հրաշալի պատմություն է Հայաստանի նման երկրների համար և այլոց, որոնք միայն վերջերս են անցել  ժողովրդավարությանը՝ որպես կառավարման ձևի, քանի որ դա կոռուպցիայի մի տխրահռչակ պատմություն է, բայց  դրա լավ մասը, դրական մասն այն է, որ դա բարեփոխումների միպատմություն է, որոնք ներդրվեցին, երբ վերջացավ սկանդալի մասը: Եվ մեր իրավապահ մեխանիզմի մի մեծ մասի, այդ թվում իմ գրասենյակի ստեղծումը, տեղի ունեցավ Ուոթըրգեյթից հետո, և շատ կանխարգելիչ քայլեր, որ ձեռնարկվեցին, նույնպես գործադրվեցին Ուոթըրգեյթից հետո:

Ես գիտեմ, որ մենք ժամանակ չունենք սկանդալի մեջ խորանալու համար, բայց ես կարծում եմ, որ ընկալում կար սկանդալից հետո, այն  բանից հետո, երբ փոշին նստեց, որ մենք պետք է անեինք ինչ-որ աշխատանք՝ համոզվելու համար, որ օրենքներնիրականացվում են հավասար կերպով, և որ կան ապացույցներ՝ փաստերով և օրենքով, որ մենք որոշումներ ենք կայացրել ոչքաղաքական նկատառումների հիման վրա:

Հարցազրույցի նախապատրաստական աշխատանքներում ուսումնասիրեցի որոշ քրեական գործեր, որտեղ մեղադրանքը դուք էիք պաշտպանել, դատախազը դուք էիք եղել: Կխնդրեի անդրադառնալ դրանցից երկուսին՝ առաջինը, լոբբիստ Ջեք Աբրամոֆի գործին: Իմ հարցերից մեկին պատասխանելով՝ դուք անդրադարձաք. եթե ուզում եք, կարող եք չանդրադառնալ: Մասնավորապես, հետաքրքիր է ԱՄՆ-ի նախկին դաշնային դատավորի՝ Ռոբերտ Ֆրեդերիկ Քոլլինսի գործը: Մեծ կաշառքի գործ է՝ կապված թմրամիջոցների հետ: Խնդրում եմ ներկայացնել այն:

Դատավոր Քոլինսինը մեծ կաշառակերության գործ էր: Այն տեղի է ունեցել Նոր Օռլեանում: Այո, դա դժվարին գործ է եղել: Դաշնային դատավորը շատ կարևոր մարդ է Միացյալ Նահանգներում: Այս  դատավորը դատապարտվել էր իր առջև հայտնվող  ամբաստանյալներից կաշառք վերցնելու համար: Դա մի գործ էր, որը ցույց տվեց այնպիսի մեխանիզմ ունենալու կարևորությունը, որտեղ կարելի է ձեռք բերել համագործակցություն թմրանյութերի գործի մեջ մեղադրվող մարդու հետ, վարել հետաքննություն՝ օգտագործելով նրա հետ ունեցած համագործակցությունը, ու հետո  պատժել նրան այն բանից հետո, երբ դատավորի նկատմամբ արդարադատություն է իրականացվել:

Այնպես որ, ես կարծում եմ, որ գործնական ոգեշնչումը, որ ես կարող եմ դուրս բերել այս գործից հայերի համատեքստում, հետևյալ բաներն են, որոնց վրա, կարծում եմ, պետք է աշխատել: Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան պահանջում է, որ ամեն ազգ, որը վավերացնում է, իսկ Հայաստանը վավերացրել է, մի մեխանիզմ ստեղծի: Դա անգնահատելի է Միացյալ Նահանգներում՝ ունակությունը՝ ձեռք բերելու համագործակցություն մեկի հետ, ով հետագայում  կարող է աշխատել իրավապահ մարմինների հետ:

Հարցազրույցը` Գևորգ Թոսունյանի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ