Ոստիկանությունը 36.5 մլն դրամ է վճարել «Տոյոտա-Երևան»-ին

Ոստիկանությունը այս տարվա մարտի 24-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա-Երևան» ընկերության հետ՝ ավտոմեքենաների վերանորգման աշխատանքների կատարման վերաբերյալ:

Գնման վերաբերյալ փաստաթղթից տեղեկանում ենք, որ 2007-2015 թվականների ընթացքում այս ընկերությունից ոստիկանությունը գնել է 370 ավտոմեքենա: Եվ  հենց այս ավտոմեքենաների մինչև տարեվերջ վերանորոգման համար ոստիկանության արտաբյուջետային միջոցներից շուրջ 36.5 միլիոն դրամ է փոխանցել «Տոյոտա-Երևան» ընկերությանը:

Պետք է վերանորգվեն 14 հատ «Տոյոտա Պրադո», 8 հատ «Տոյոտա Յարիս», 2 հատ «Տոյոտա Հայս» և 346 հատ «Տոյոտա Կորոլլա»: Վերանորոգման ծառայությունը ներառում է ՏՍ-1 և, ՏՍ-2 ծառայություն: Պարտադիր պայման՝ օգտագործվող պահեստամասերը պետք է լինեն նոր, չօգտագործված, <Տոյոտա> ֆիրմայի արտադրության:New Picture

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ