2011թ. Գևորգ Կոստանյանը զբաղեցնում էր ՀՀ զինվորական դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: Նրա դրամական միջոցները տարվա սկզբում եղել են ընդամենը 200 հազար դրամ ու 5000 դոլար, տարվա վերջում 25 մլն դրամ ու 5000 դոլար:
Ըստ էության, պարոն Կոստանյանի դրամական միջոցների կտրուկ աճն արձանագրվել է տարվա ընթացքում ստացած նվիրատվության շնորհիվ՝ 35 մլն դրամի չափով:
2012թ. նա վաճառել է իր երկու մեքենաները TOYOTA CRUISER PRADO և LEXUS GX 470 մակնիշների՝ համապատասխանաբար 13 և 10 մլն դրամով ու գնել LEXUS GX 470 մակնիշի ավտոմեքենա՝ 12 մլն դրամով, որը 3,5 մլն դրամով օտարել է հաջորդ տարվա ընթացքում:
2013թ. Գևորգ Կոստանյանը ստանձնել է գլխավոր դատախազի պաշտոնը, հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա երեք կետերով գույքի օտարման գործարք է լրացրել՝ վաճառելով 48, 2,8 և 34 մլն դրամ արժողությամբ գույք:
2015թ. վերջում նա ունեցել 85 մլն դրամ դրամական միջոցներ:
Գևորգ Կոստանյանի կինը՝ Լիլիթ Կոստանյանը 2011թ. ստացել է 100 հազար դոլար նվիրատվություն, հաջորդ տարի 26,5 մլն դրամով ձեռք է բերել TOYOTA LAND CRUISER 200 4.0 մակնիշի ավտոմեքենա, որը օտարել է 68 հազար դոլարով: 2015թ. վերջում տիկին Կոստանյանն ունեցել է 3 մլն դրամ ու 200 հազար դոլար:
Իրավաբան.net