ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գույքն ու դրամական միջոցները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը 2011թ. վերջում ունեցել է 95 մլն դրամ, վարձակալությունից ստացել է 22 մլն դրամ:

Հաջորդ տարի բարձրաստիճան պաշտոնատար անձը հարկային տարում հանձնել է 37,6 մլն դրամի փոխառություն, որից նույն տարում վերադարձվել է 18 մլն դրամը, իսկ 2013թ.-ին պաշտոնյային վերադարձրել են մնացած գումարը:

2012թ.-ին պարոն Սահակյանը 16 մլն դրամ եկամուտ է ստացել վարձակալությունից, ինչի արդյունքում նրա դրամական միջոցները տարվա վերջում հասել են 101 մլն դրամի:

2013թ. բարձրաստիճան պաշտոնատար անձը 20 մլն դրամի եկամուտներ է ստացել շահաբաժիններից:

Հարկային տարվա սկզբում նա ունեցել է 101 մլն դրամ, իսկ տարվա վերջում նրա դրամական միջոցները ավելացել են 43 մլն դրամով:

2014թ.-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը 700 մլն դրամի փոխառություններ (վարկեր) է ստացել, եկամուտներ է ունեցել նաև վարձակալությունից և շահաբաժիններից: Հարկային տարվա վերջում նա 265 մլն դրամով հասարակական նշանակության շինություն է ձեռք բերել, ինչպես նաև հողամաս` 2 մլն դրամով:

Տարվա վերջում պարոն Սահակյանի դրամական միջոցները ավելանալով դարձել են 162 մլն դրամ:

2015թ. նա ունեցել է 61 մլն դրամի եկամուտներ, իսկ դրամական միջոցները տարվա վերջում նվաել են` դառնալով 151 մլն դրամ:

Պաշտոնյայի կինը 2014թ. 34 մլն դրամով վաճառել է բնակարանը և 10 մլն դրամով գնել մեկ այլ բնակարան:

Նրա դրամական միջոցները 2015թ. վերջում կազմել են 24,9 մլն դրամ:

Ի դեպ, Արման Սահակյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է, նրա եղբայրը` Տիգրան Սահակյանը առողջապահության նախարարի տեղակալն է, իսկ մորեղբայրը Աշոտ Աղաբաբյանը` ԱԺ պատգամավոր:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ