Պարզվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին սպասարկում է առնվազն 46 ավտոմեքենա, որոնց պահպանման և սպասարկման համար քաղաքապետարանը ահռելի գումարներ է ծախսում: Այսպես, այս տարվա հունվարի 19-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Երևանտրանս» ՓԲԸ-ի հետ՝ 46 մարդատար ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայությունների համար և դրա դիմաց վճարել է 207 միլիոն դրամ կամ շուրջ 431 հազար դոլար։ Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ, պայմանագրի… Read more »
Արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրել է 1995 թվականից ի վեր: 2012-ին նա նշանակվել է Ազգային ժողովի նախագահ: Այս պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է հետևյալ գույքն ու եկամուտները. 3 հատ բնակարան՝ բազմաբնակարանային շենքում, 1 հատ ավտոտնակ, 285 միլիոն դրամ խնայողություն, 2.04 միլիոն դոլար խնայողություն, 45.85 միլիոն դրամի եկամուտ, որից 5.85 միլիոն դրամը… Read more »
Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, որ օֆշորի հետ կապված խոսքը գնում է իրական սեփականատերերի բացահայտմանը, վարչապետը նշեց, որ իրավաբան չի, չի կարող պարզաբանել, խորհուրդ տվեց համապատասխան բլոկին դիմել:
Նպատակներից մեկը նաև գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումն է, որին կառավարության ծրագրով նախատեսվում է հասնել պետական գնումների կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ:շ