Գլխավոր դատախազի գույքն ու եկամուտները

Շուտով սպասվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի նշանակումը, ով ներկայումս գլխավոր դատախազի տեղակալ է: Ներկայացնում ենք նրա վերջին տարիների ընթացքում հայտարարագրած գույքն ու եկամուտները:

Արթուր Դավթյանը դեռսև 2013 թվականին Երևան քաղաքի դատախազի պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է.

  • Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով,
  • Բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • 3 հատ հողամաս,
  • VOLKSWAGEN TOUAREG 3.2 ամենագնաց մեքենա,
  • 8 միլիոն դրամ խնայողություն
  • Եկամուտը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ, որից 2 միլիոնը ստացվել է գույքը օտարելուց, 4 միլիոն 850 հազարը նշվել է որպես «այլ եկամուտ», իսկ մյուս մասը ստացվել է աշխատանքի դիմաց վարձրատրությունից:

2014 թվականի ընթացքում Երևանի դատախազը օտարել է իր VOLKSWAGEN TOUAREG 3.2-ը՝ 8 միլիոն դրամով:  Այս տարվա սկզբին նրա դրամական միջոցները եղել են 8 միլիոն դրամ, իսկ ահա վերջում ավելացել են 7 միլիոնով` դառնալով 15 միլիոն դրամ: Իսկ եկամուտները կազմել են շուրջ 18 միլիոն դրամ, որից «այլ եկամուտները» կազմել են 2 միլիոն 850 հազար դրամ, 8 միլիոնը` գույքի օտարումից է ստացվել, իսկ մյուս մասը` աշխատավարձից:

2015 թվականի վերջում նրա խնայողությունները դարձել են 18 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 13.02 միլիոն դրամ, որոնց զգալի մասը ստացվել է աշխատավարձից:

2016 թվականի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը ստանձնելիս Արթուր Դավթյանը հայտարարագրել է.

  • Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով,
  • Բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • 3 հատ հողամաս,
  • 18 միլիոն դրամ խնայողություն,
  • 16.82 միլիոն դրամի եկամուտ, որից 12.5 միլիոնը ստացվել է վերցված վարկից, մյուս մասը՝ աշխատանքի դիմաց վարձրատրությունից:

2016 թվականին ևս մեկ անգամ արդեն գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելիս Արթուր Դավթյանը հայտարարագրել է.

  • Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով,
  • 3 հողամաս,
  • 10 միլիոն դրամ՝ փոխառությամբ հանձնված գումար,
  • 28 միլիոն դրամ խնայողություն,
  • 40.3 միլիոն դրամի եկամուտ, որից շուրջ 5 միլիոնը աշխատանքի դիմաց վարձրատրությունից է ստացվել, 19 միլիոն դրամը ստացվել է գույքի օտարումից (ենթադրվում ՝ բնակարանի վաճառքից), 12.5 միլիոնը՝  վերցված վարկն է եղել, իսկ 3.8 միլիոն դրամի եկամտի աղբյուրը նշվում է «այլ»:

Նրա կինը` Անի Դավթյանը, 2013-ին որևէ եկամուտ չի ունեցել, սակայն ունեցել է 10 միլիոն դրամական միջոցներ, որոնք տարվա ընթացքում անփոփոխ են մնացել: 2014-ին  նրա եկամուտը եղել է 185 հազար դրամ, իսկ խնայողությունները շարունակել են մնալ անփոփոխ: 2015 թվականին նույնպես խնայողությունների չափը մնացել է անփոփոխ, իսկ եկամուտը, որը տսացվել է աշխատանքի դիմաց վարձրատրությունից, եղել է 650 հազար դրամ:

Նրա մոր՝ Սմելլա Դավթյանի  հայտարարագրերը լիովին դատարակ են, չկա գույքի, եկամուտների, դրամական միջոցների վերաբերյալ որևէ նշում: Հոր՝ Սարգիս Դավթյանի, 2013 և 2014 թվականների հայտարարագրերը նույնպես դատարակ են, իսկ 2015-ին հայտարարագրել է 2 միլիոն դրամի եկամուտ, որը աստացվել է աշխատավարձից:

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ