Այսօր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի (Կոնսորցիումի ղեկավարումը իրականացնող գործընկեր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) հետ կնքեց «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը:
Դեկտեմբերի 9-ին Այգեկ գյուղի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում տվեց, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հ. Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու ղեպքում կզրկի «Փարոս»-ից։
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ին, ամփոփվեցին նաև կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության արդյունքում կատարված աշխատանքները:
Հիշեցնենք, որ միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: