Արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրել է 1995 թվականից ի վեր: 2012-ին նա նշանակվել է Ազգային ժողովի նախագահ: Այս պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է հետևյալ գույքն ու եկամուտները.
- 3 հատ բնակարան՝ բազմաբնակարանային շենքում,
- 1 հատ ավտոտնակ,
- 285 միլիոն դրամ խնայողություն,
- 2.04 միլիոն դոլար խնայողություն,
- 45.85 միլիոն դրամի եկամուտ, որից 5.85 միլիոն դրամը ստացվել է աշխատավարձից, իսկ շուրջ 40 միլիոնի աղբյուրը նշվում է «այլ»:
2014 թվականին Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, և այս նոր պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է.
- 3 հատ բնակարան՝ բազմաբնակարանային շենքում,
- 1 հատ ավտոտնակ,
- 269 միլիոն դրամ խնայողություն,
- 1.94 միլիոն դոլար խնայողություն,
- 44.11 միլիոն դրամի եկամուտ, որից 4.11 միլիոն դրամը ստացվել է աշխատավարձից, իսկ շուրջ 40 միլիոնի աղբյուրը նշվում է «այլ»:
2016 թվականի սեպտեմբերին Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Եվ պաշտոնը դադարեցնելու պահին նրա կարողությունը էականորեն նվազել է: Այսպիսով, նա հայտարարագրել է.
- 3 հատ բնակարան՝ բազմաբնակարանային շենքում,
- 1 հատ ավտոտնակ,
- 160 միլիոն դրամ խնայողություն,
- 1.5 միլիոն դոլար խնայողություն,
- 10.18 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից:
Ըստ տարեկան հայտարարագրի՝ 2012 թվականի սկզբին նա ունեցել է 290 միլիոն դրամ և 2.05 միլիոն դոլարի խնայողություն, իսկ տարեվերջին՝ 280 միլիոն դրամ և 2 միլիոն դոլար: Այս տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 49.25 միլիոն դրամ, որից 4.25 միլիոնը ստացվել է աշխատավարձից, իսկ 45 միլիոնի աղբյուրը նշվում է «այլ»:
2013-ի վերջին նա հայտարարագրել է 270 միլիոն դրամի և 1.95 միլիոն դոլարի դրամական միջոցներ, 42.97 միլիոն դրամի եկամուտ, որից 2.97 միլիոնը ստացվել է աշխատանքի վարձատրությունից, 40 միլիոնը՝ «այլ» աղբյուրից:
2014-ին նա հայտարարագրել է 210 միլիոն դրամի և 1.8 միլիոն դոլարի խնայողություն, և 37.54 միլիոն դրամի եկամուտ, որից շուրջ 8 միլիոնը ստացվել է աշխատանքի դիմաց վարձրատրությունից, 30 միլիոնը՝ «այլ եկամուտներից»:
2015-ի վերջին նա հայտարարագրել է 180 միլիոն դրամ և 1.6 միլիոն դոլար դրամական միջոցներ, իսկ եկամուտը եղել է 10.55 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:
Նրա կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, 2012 թվականի սկզբին հայտարարագրել է 302 միլիոն դրամ և 2.9 միլիոն դոլար դրամական միջոցներ, իսկ տարեվերջին՝ 300 միլիոն դրամ և 2.9 միլիոն դոլար: Եկամուտը կազմել է 48 միլիոն դրամ՝ ստացված «այլ» աղբյուրից:
2013-ին նրա դրամական միջոցները եղել է 300 միլիոն դրամ և 2.85 միլիոն դոլար, իսկ եկամուտը՝ ստացված «այլ» աղբյուրից 45 միլիոն դրամ:
2014-ին էականորեն նվազել են նրա խնայողություններն ու եկամուտը. ունեցել է 220 միլիոն դրամ և 2.7 միլիոն դոլար խնայողություն, և «այլ» աղբոյւրից ստացված 35 միլիոն դրամի եկամուտ:
2015-ին նա ունցել է 210 միլիոն դրամ և 2.67 դոլար խնայողություն, և 45 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված «այլ» աղբյուրից: