33 միլիոն դրամ՝ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի կազմակերպման համար

Սեպտեմբերի 19-22-ը Երևանում անցկացվեց  «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որին մասնակցում էին ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործող շուրջ 320 ընկերություններ: Այս ընկերությունները ներկայացնում են սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և ՏՏ ոլորտները:

Ցուցահանդեսն անցկացվել է «Մերիդիան հոլդինգ» ընկերության տարածքում, որի վարձակալության արժեքը եղել է 19 միլիոն դրամ: Վարձակալության պայամանգիրը կնքվել է օգոստոսի 17-ին՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի և «Մերիդիան հոլդինգ» ՓԲԸ-ի միջև: Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ պայմանագրով «Մերիդիան հոլդինգը» պարտավորվել է տրամադրել առնվազն 6000 քմ ընդհանուր մակերեսով տարածք՝ 128 Կբիթ/վրկ  արագությամբ Wi-Fi-ով, մշտական էլեկտրամատակարարմամբ,  տեսադիտարկման և անվտանգության համակարգով,  և այլն:  new-picture-3

Դիզայնավորման և կահավորման ծառայությունների պայմանագիր նույնպես կնքվել է «Մերիդիան հոլդինգի» հետ՝ օգոստոսի 17-ին: Հայաստանի զարգացման հիմնադրամը այս ծառայությունների համար վճարել է 11 միլիոն դրամ: Գնման փաստաթղթի համաձայն՝ կատարողը պարտավորվել է ներկայացնել տաղավարների բաշխվածության երկու տարբերակ, այնուհետև ընտրված տարբերակի համաձայն՝ կատարի տեղաբաշխման աշխատանքները: Տեղադրվեն մետաղպլաստմասե նյութից պատրաստված հենասյուներ, տաղավարների բաժանարար պատեր՝ 2.5 մետր բարձրությամբ:

Տաղավարների հենասյուները պետք է պատրաստված լինեն մետաղապլաստմասե նյութից, տաղավարների միջև բաժանարար պատերը պետք է լինեն պլաստմասսայից կամ ավելի պինդ նյութից՝ 2.5 մ բարձրությամբ։ Յուրաքանչյուր տաղավարում պետք է լինեն մի հատ սեղան, 2-4 աթոռ, 3 հատ էլվարդակ, 1 հատ լուսավորություն՝ լույսերի ավելացման հնարավորությամբ, և այլն: new-picture-4

Հայաստանի զարգացման հիմնադրամը հոգացել է նաև կատալոգների տպագրության խնդիրը.Ցուցահանդեսին ներկայացված բոլոր կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող և 180 էջից բաղկացած 1500 հատ  կատալոգի համար վճարվել է 2.7 միլիոն դրամ: Տպագրական աշխատանքների համար պայմանագիրը կնքվել է «Բլանկհրատ» ընկերության հետ:new-picture-5

Այպիսով, շուրջ 33 միլիոն դրամ կամ 69 հազար դոլար է ծախսվել՝ այս ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների համար:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ