Պարզվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին սպասարկում է առնվազն 46 ավտոմեքենա, որոնց պահպանման և սպասարկման համար քաղաքապետարանը ահռելի գումարներ է ծախսում:
Այսպես, այս տարվա հունվարի 19-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Երևանտրանս» ՓԲԸ-ի հետ՝ 46 մարդատար ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայությունների համար և դրա դիմաց վճարել է 207 միլիոն դրամ կամ շուրջ 431 հազար դոլար։
Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ, պայմանագրի համաձայն, ավտոմեքենաները պետք է լինեն տեխնիկապես սարքին և արտաքինից լավ վիճակում՝ ծառայությունները տրամադրելու ամբողջ ժամանակահատվածում։ Կատարողը ապահովում է նաև համապատասխան ավտոմեքենաների վարելու իրավունք և փորձ ունեցող վարորդներ և իրականացնում նրանց վարձատրությունը։ Ծառայությունները մատուցվելու են շաբաթվա մեջ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կիրակի և տոն օրերին։ Այսինքն, յուրաքանչյուր ավտոմեքենայի սպասարկման համար միջինում ծախսվում է 4.5 միլիոն դրամ (տեխնիկական ապահովում+վարորդի աշխատավարձ):
207 միլիոն դրամ ծախսվում է հետևյալ մեքենաների պահպաման և սպասարկման համար
Nissan Teana 2009թ. արտադրության – 2 հատ,
Nissan Teana 2010թ. արտադրության – 2 հատ,
Kia Optima 2009թ. արտադրության – 6 հատ,
Lada 21214 2011թ. արտադրության – 4 հատ,
Lada 21723 2011թ. արտադրության – 4 հատ,
Hyundai Sonata 2011թ. արտադրության – 2 հատ,
Mazda 6 2011թ. արտադրության – 1 հատ,
Hyundai New Elantra 2011թ. արտադրության – 1 հատ,
Kia Cerato 2011թ. արտադրության – 10 հատ,
ԱԶ-31105-501 2007թ. արտադրության – 1 հատ,
ԳԱԶ-3110-00 2002թ. արտադրության – 1 հատ,
ՎԱԶ-2107 16-55 2007թ. արտադրության – 1 հատ,
Kia Cerato 2012թ. արտադրության – 5 հատ,
Kia Cerato 2014թ. արտադրության – 1 հատ,
Hyundai Sonata 2009թ. արտադրության – 1 հատ,
VAZ 21703-135-01 2012թ. արտադրության – 4: