Մշակույթի նախարար Արմեն Ամրիյանի գույքն ու դրամական միջոցները

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ունի 5 անհատական բնակելի տուն, 7 հողամաս և երկու հասարակական նշանակության շինություն:

msh_1456

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ պարոն Ամիրյանը ունի նաև NISSAN ALTIMA 2.5 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Բարձրաստիչան պաշտոնատար անձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հանձնել է 120 մլն դրամի փոխառություն:

msh_1456

Պարոն Ամիրյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ ու 45 հազար դոլար, իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը նա եկամուտներ է ունեցել աշխատավարձից՝ 2,9 մլն դրամի չափով, ինչպես նաև վարձակալություններից՝ 526 հազար դրամի ու 135 հազար դոլարի չափով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ