Բարեփոխումներ` պետական գնումների ոլորտում

Նախագահի հանձնարարականով պետական գնումների ոլորտում բարեփոխումներ են կատարվում, որոնք ուղղված են ոլրտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը. այս մասին այսօր, պետական գնումների ոլորտում ներդրված նոր համակարգի ներկայացման միջոցառմանն ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրեց, որ հունիսի 1-ից պետական կարիքների համար ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ողջ գործընթացը կատարվում է էլեկտրոնային տարբերակով. հրապարակվում են մրցույթի հայտարարությունները, մասնակիցների հայտերը, գնման պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, այնուհետև նաև հաշվետվությունները, որոնք հնարավոր է ուսումնասիրել, ներբեռնել:
Միջոցառմանը ներկա էին պետական պատվիրատու մարմինների ներկայացուցիչները, շահագրգիռ հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: