20 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորը դատապարտվեց ազատազրկման

2014թ.-ին դեկտեմբեր ամսին մեծ աղմուկ բարձրացրած դատական կաշառքի գործը հանգուցալուծվեց:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:

1-9869

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյան

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ կայացվեց դատավճիռը: Դատավորը դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքում:

Խաչատուր Խաչատրյանի իրավունքների պաշտպան, փաստաբան Կարեն Թումանյանը մեզ հետ զրույցում վճիռը որակեց՝ որպես անարդար դատական ակտ: Նա ասաց, որ մեղադրող դատախազը միջնորդել էր ազատազրկում ինը և կես տարի: Դատարանը չի անդրադարձել գույքի բռնագրավման հարցին:

Հիշեցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության մամուլի կենտրոնը տեսանյութ էր հրապարակել, որը նկարահանվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի ձերբակալությունից առաջ և ձերբակալության ընթացքում:

Տեսանյութին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ