Նույն ընկերությունը պետությանը և զուգարանի թուղթ է վաճառում, և համակարգչային ծառայություններ

Ազգային ժողովի աշխատակազմը մայիսի 24-ին պայմանագիր է կնքել «Ռետրո Ֆիլինգս» ընկերության հետ` համակարգչայաին ծառայությունների գնման վերաբերյալ և վճարել 2.5 միլիոն դրամ: Պայմանագրի համաձայն, ծառայությունները մատուցվել են մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ պայմանագրում չկա որևէ նշում այն մասին, թե ծառայությունները քանի համակարգչի համար են եղել (բացառությամբ այն մասի, որ մինչև 500 համակարգչի համար ստեղծվել է ներքին ցանց):New Picture (8)

Պարզվում է այս ընկերությունը ոչ միայն համակարգչային ծառայություններ է մատուցում, այլ ավիատոմսեր ու կենցաղային ապրանքներ է վաճառում պետությանը: Մասնավորապես, այս տարվա փետրվարի 9-ին միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը պայմանագիր է կնքել այս նույն «Ռետրո Ֆիլինգս» ընկերության հետ «Երևան-Մոսկվա-Երևան» ուղղություններով  2 հատ էկոնոմ և 1 հատ բիզնես դասի  ավիատոմսի ձեռքբերման համար և վճարել է 971 հազար դրամ: Ավելի վաղ նույն ուղղությամբ ևս մեկ ավիատոմս է այս նախարարությունը կնքել նույն ընկերությունից վճարելով `149 հազար դրամ:New Picture (7)

Իսկ սփյուռքի նախարարությանն այս ընկերությունը տնտեսական ապրանքներ է մատակարարելու` զուգարանի թուղթ, անձեռոցիկներ, կահույքի խնամքի միջոցներ, օճառ, էլեկտրական լարեր և այլն:  Մասնավորապես, «Ռետրո Ֆիլինգս» ՍՊԸ-ի հետ սփյուռքի նախարարությունը ապրիլի 6-ին կնքել է պայմանագիր, որի վերջնաժամկետը տարեվերջին է: Պայմանագրի արժեքը 217 հազար դրամ է:New Picture (6)

Կապվեցինք նաև «Ռետրո Ֆիլինգս» ընկերության տնօրեն Ա. Գրիգորյանի հետ: Իրավաբան.net-ի այն հարցին, թե ինչո՞վ է զբաղվում ընկերությունը, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Համակարգչային տեխնիկայի ծառայություններ են մատուցում»: Ավիատոմսերի վաճառքի մասին հարցին պատասխանեց հարցով. «Դու՞ք ավիատոմսերի վաճառքի ընթացակարգից տեղյա՞կ եք: … Բոլոր ընկերություներն էլ ձեռք են բերում պաշտոնական ներկայացուցչից, միջնորդավճար են ստանում»:

Նա նշեց, որ համակարգչային տեխնիկայի առովաճառքով նույնպես զբաղվում են, սակայն տնտեսական ապրանքների մասին ոչինչ չասաց:

Նշենք, որ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով «Ռետրո Ֆիլինգս» ՍՊԸ հիմնադիր նշված է Լորետա Ադամյանը:

Իրավաբան.net

 

Լուրեր

Իրադարձություններ