Մեկ տասնյակից ավելի հարցեր, հասարակական կյանքի առանցքային խնդիրներ. այս ամենը վեր հանվեցին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին:
Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն անդրադարձավ կոալիցիայի ներքին ընթացակարգային և իրավական խնդիրներին: Մեկ առ մեկ խորհրդի անդամները քննարկեցին ու հաստատեցին իրենց գործունեությանն առնչվող հարցեր:
Այնուհետև մասնակիցները քննարկեցին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մոնիթորինգային ծրագիրը, Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության ռոտացիոն կարգը և հաստատեցին դրանք, որից հետո վեց ամիս ժամկետով Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրեցին Կոալիցիայի Խորհրդի անդամ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունն
Այնուհետև խորհրուրդը, Կարեն Վարդանյանի նախագահությամբ և շահագրգիռ ընկերությունների մասնակցությամբ քննարկեց գույքի նկատմամբ գերակա շահ ճանաչելու գործընթացում, գյուղատնտեսության սուբսիդավորման պետական ծրագրերում, հարկային և մաքսային ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերն ու արձանագրված խնդիրները:
Բանախոսները բիզնես ընկերությունների ներկայացուցիչները և կոալիցայի փորձագետներն էին, ովքեր ներկայացրեցին խնդիրներն ու դրանց իրավական լուծումները, իսկ խորհրդի անդամները ծավալեցին արդյունավետ քննարկում, որի արդյուքում առաջիկայում կկայացվեն համապատասխան որոշումներ:
Կոալիցիայի կառավարման խորհրդի աշխատանքները ամփոփեցին Կարեն Զադոյանը և Կարեն Վարդանյանը:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ