Դատախազները և քննիչները չեն մտնում կաշառքի հետ կապված գործարքների մեջ. փաստաբան

Վերջին ժամանակաշրջանում դատախազությունում կաշառքի թեման փակ է: Ասում է փաստաբան Սամվել Ջաղինյանը:

«Ինչքան էլ նախկինում եղել են խոսակցություններ, որ այս դատախազի հետ պայմանավորվեցինք, գումար տվեցինք, հիմա դատախազության մասին խոսակցություններ չկան, իսկ լինելու դեպքում, իրատեսական չեն: Վերջին ժամանակաշրջանը հաստատ կարող եմ ասել՝ դատախազները չեն մտնում նման փոխհարաբերության մեջ, քննիչները՝ նույնպես»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ եթե անգամ նման բաներ լինում են, ապա դա ոչ թե համակարգային բնույթ է կրում, այլ անհատականացված է. «Դատախազությունում ու քննչական ապարատում համակարգային նման խնդիր չկա, դա իմ կարծիքն է»:

Արդյոք սա լավ վերահսկողության, թե բարձր աշխատավարձ ստանալու արդյունք է, հարցին մեր զրուցակիցը պատասխանում է. «Ես այն կարծիքին չեմ, որ աշխատավարձն այնքան է բարձրացվել, որքան նրանք աշխատում են, իրոք նրանց աշխատանքի ծավալը բարձր է, ուղղակի թույլ չեն տալիս, արգելք է դրված ու պատժելու սկզբունքն է գործում»,- շեշտեց նա:

Ըստ փաստաբանի՝ նախկինում համաձայնվեցվում էր մինչև վերև, այսինքն՝ տրված կաշառքը բաժանվում էր տարբեր մասերի, իսկ այսօր նման բան չկա. «Հիմա արգելված է, ես գիտեմ, որ չեն մտնում նման փոխհարաբերություններ մեջ: Հիմա՝ որքան օբյեկտիվ կքննվի գործը, դա արդեն հարցի մյուս կողմն է, համենայն դեպս շահագրգռվածությունը զուտ կաշառք ստանալու հետ կապված վերացված է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ