ՀՀ ԱԱԾ և ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, հուլիսի 4-ին, ժամը 22.40-ին, Եղվարդ քաղաքից հայտնաբերվել և Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Արուսյակ Մ.-ն, որը հունիսի 30-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի /անօրինական միգրացիայի կազմակերպումը/ 3-րդ մասի 1-ին կետի և 312 հոդվածի /կաշառք տալը/ 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին հաղորդում են ոստիկանությունից:
Իրավաբան.net