Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հնարավոր է՝ պարզվի, որ քուղերով պատրաստված օղակի վրա կան այլ անձանց մատնահետքեր. կուրսանտի սպանության գործով նոր փորձաքննություն նշանակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի  անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական դատական նիստը:

Նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց անբաստանյալ Գնել Թևոսյանի կողմից օգտագործված ածելու շեղբի վրա հայտնաբերված արյան նոր դատագենետիկական փորձաքննություն նշանակել, որով, ենթադրվում է, վերջինս կտրել է Հայկազ  Բարսեղյանի ձեռքի երակը: Առաջարկվել է նաև նոր փորձաքննության ենթարկել  կուրսանտների քուղերով պատրաստված օղակը, որը հայտնաբերել են զոհի պարանոցին:

«Փորձաքննությամբ կարող են նոր հանգամանքներ առաջ գալ և պարզ կդառա, թե ինչ հանգամանքներում է վրա հասել Հայկազ Բարսեղյանի մահը: Հնարավոր է նաև պարզվի, որ քուղերով պատրաստված օղի վրա կան այլ անձանց մատնահետքեր, և նույնիսկ Հայկազ Բարսեղյանինը»,- նշեց ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Մեղադրող կողմը առարկեց միջնորդությանը նշելով, որ դա ավելորդ ռեսուրսների և ժամանակի ծախս կլինի, քանի որ արդեն իսկ ապացուցվել է, որ  Գնել Թևոսյանի ,Վաչե Սահակյանի մատնահետքերը  առկա են ածելու շեղբի վրա  և այն  ապացուցում է, որ Հայկազ Բարսեղյանը  ինքնասպան չի եղել:

«Նախորդ փորձաքննություներով արդեն ապացուցվել է  որ քուղերը եղել են ամբաստանյալների մոտ և չենք կարող բացառել, որ եթե նույնիսկ Հայկազ Բարսեղյանի մատնահետքերն էլ հայտաբերվեն, դրանք կարող են հայտնված  լինել դիմադրության հետևանքով»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

 Դատարանը 30 րոպե խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո հրապարակեց որոշումը, որով բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նոր փորձաքննության նշանակման վերաբերյալ:

Դատական նիստը հետաձգվեց:

Դիանա Հարությունյան

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել