Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Գնելն ասաց` տանենք բալկոնից քցենք, ասեցին` կջոգեն, այդ ժամանակ Գնելն ասաց՝ եկեք կախենք, ոչ մեկ ձայն չհանեց». կուրսանտի սպանության գործը

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության օրը նույն ննջասենյակում, որտեղ քնելուց է եղել Հայկազը, բացի ամբաստանյալներից գտնվել են նաև այլ անձիք:

Ըստ վկաների՝ հենց ննջասենյակում էլ 4 ամբաստանյալները սպանել են երիտասարդին: Այդ երիտասարդները վախեցել են ձայն հանել. «Ես վախենում էի, որ նույն բանը կըրնա ինձ հետ լինի, էտ նույն բանը ինչ-որ արեցիք Հայկազի հետ, իմ հետ էլ անեք»,- վկա Տիգրան Դ.-ն է ասել ամբաստանյալ Նորիկ Սահակյանին՝ առերեսման ժամանակ:

Այսօր դատարանում հրապարակվեցին նախաքննական ցուցմունքներ: Ցուցմունքներից հասկացվում էր, որ ամբաստանյալներն ու Հայկազը թշնամանքի մեջ են եղել:

Հունվարի 29-ին գիշերը՝ ամբաստանյալներ Գնել Թևոսյանը ու Նորիկ Սահակյանը արթնացրել են Հայկազին և ասել, որ գնա իրենց հետ, Հայկազը պատասխանել է, որ ոչինչ չունի նրանց հետ խոսելու, քաշքշուկից հետո նա համաձայնվել է գնալ, միասին դուրս են եկել:

Շուրջ 20 րոպե անց ննջարանի դուռը շրխկոցով բացվել է, Գնելն ու Նորիկը Հայկազին թևատակ արած բերել և պառկերել են մահճակալի վրա. «Այդ ժամանակ նա հալից ընկած էր ու հազիվ էր ոտքի վրա կանգնում»,- քննիչին ասել է վկա Տիգրանը, նա շարունակել է. «Պառկեցնելուց հետո զգացի, որ նրանցից մեկը փակել էր Հայկազի բերանը, փորձում էր ինչ-որ բան ասել, սակայն չէր կարողանում, այդ ժամանակ Հայկազը ուժգին գոռաց «Ա՜խ», երևի կարողացել էր բերանը բացել, այնուհետև նա սկսեց հայհոյել»:

Այնուհետև եկել են մյուս երկու ամբաստանյալները՝ Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը և որոշել են ննջարանում քնած կուրսատների բաճկոնների թելերը հանել. «Գնելն ասաց` տանենք բալկոնից քցենք, ասեցին` կջոգեն, այդ ժամանակ Գնելն ասաց, եկեք կախենք, ոչ մեկ ձայն չհանեց: Այդ ընթացքում Վաչեն ասաց. «Լավ կլինի զապիսկա գրենք», իսկ Գնելն ասաց. «ձեռագիր ա, կջոգեն», այդ ժամանակ Մովսեսն ասաց. «Ոչինչ, ձեռագիրը կկեղծենք», դրանից հետո լսվեց դռան բացվել ու փակվելու ձայն, հետո Հայկազին ննջարանից դուրս տարան»:

Հայկազին դուրս հանելուց 40 րոպե անց, Գնելը եկել է ննջարան ու հայտարարել. «Ով հանկարծ սրա մասին մի բան ասի, ես դրա (հայհոյանք է տվել), որ իմանամ «ծակվել եք», ես կամ ինչ-որ մեկը ձեր հետևից կգա»:

Հետո նորից եկել են, գրությունը թողել Հայկազի պահարանի մեջ ու դուրս եկել:

Ըստ ցուցմունքների՝ այս չոր կուրսանտները վատ համբավ են ունեցել ինստիտուտում, այլ կերպ ասած՝ նրանք դիտարկվել են որպես հեղինակություններ:

Կուրսանտներից մեկն էլ նաև ասել է, որ ննջարանում տեղի ունեցած ծեծկռտուքը չի նկատել այդ օրը հերթապահող սպան, քանի որ բարձր երաժշտություն է լսելիս եղել:

2015թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Գ.Թ.

Իրավաբան.net

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել