Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Կուրսանտի սպանության գործը. կորոշվի ամբաստանյալի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական նիստն այսօր տեղի չունեցավ: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէին ներկայացել ամբաստանյալներից երկուսի իրավունքների պաշտպանները, նրանցից մեկը՝ փաստաբան Արա Զաքարյանը որևէ պատճառաբանություն չէր ներկայացրել դատարան:

Դատավոր Դավիթ Հարությունյանը նախ հայտարարեց 5 րոպե ընդմիջում, որպեսզի պարզի, թե արդյոք ներկայանալու է փաստաբանը: Ընդմիջումից հետո պարոն Հարությունյանը հաղորդեց, որ Արա Զաքարյանի հեռախոսահամարն անհասանելի է. «Փաստաբանի վարքագիծը պետ է գնահատել անհարգալից վերաբերմունք դատարանի նկատամամբ, դատավարության մասնակիցները պարտավոր են տեղյակ պահել դատարանին իրենց բացակայության մասին: Հաջորդ դատական նիստին, համապատասխան պարզաբանում լսելուց հետո, պետք է քննարկել նրա նկատմամբ սանկցիա կիրառելու հանգամանքը՝ հաշվի առնելով այն, որ փաստաբանը նիստին ներկա չլինելու մասին որևէ տեղեկություն չի հայտնել»,- նշեց դատավորը և ավարտեց հերթական նիստը:

still0207_00000-copy-440x293

Փաստաբան Արա Զաքարյան

Նիստից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը, Իրավաբան.net-ի հետ զրույցում անդրադարձավ ինքնասպանության վարկածին, նշելով, որ այն արդեն բացառված է, քանի որ դատաբժշկական փորձաքննություն կա, ըստ որի՝ կուրսանտի մահը վրա է հասել կախվելուց առաջ, նա նաև կարծում է, որ Հայկազի պահարանում թողնված գրությունը կուրսանտին չի պատկանում:

Խոսելով այն հանգամանքից, որ որոշ վկաներ հայտարարել են, թե ճնշման են ենթարկվել ռազմական ոստիկանությունում, փաստաբանն ասաց, որ այդ մասով դեռ քննություն կիրականացվի. «Անգամ ենթադրաբար ընդունելու դեպքում, որ եղել է ճնշում, ապա պետք է հասկանալ, թե արդյոք այդ ճնշման հետևանքով փոխվել է անձանց ցուցմունքների արժանահավատությունը»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գ.Թ.

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել