Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Բոլորն իջան, որ տեսնեն՝ որտեղ էր… Ուժեղ գոռոց լսվեց». վկայություն՝ կուրսանտի սպանության գործով

Քիչ առաջ վերսկսեց 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը։ Ինչպես հայտնել էինք, ամբաստանյալներից  Մովսես Ազարյանի ինքնազգացողությունը վատացել էր, շտապ բոիժօգնություն էր կանչվել դատարան: Բժիշկները ֆիքսել էին նրա նորմայից բարձր արյան ճնշման ցուցանիշը:

Մովսես Ազարյանը սակայն դատարանում հայատարարեց, որ իրեն լավ է զգում և նիստը կարող են շարունակել: Այնուհետև սկսվեց գործով տուժող անցնող Արտուշ Սիմոնյանի հարցաքննությունը:

Նա հայտնեց, որ ամբաստանյալների հանդեպ թշնամական կամ բարեկամական հարաբերություններ չունի: Սպանված Հայկազ Բարսեղյանին ճանաչել է, սակայն մտերիմ չեն եղել:

Սպանության գիշերը ինքը վերակարգ է եղել, սակայն պարտականությունները պատշաճ չի կատարել: Պետք է գիշերը երկու ժամ քներ, երկու ժամ հսկեր իրենց հարկում կատարվող շարժը, սակայն հոգնած է եղել և գնացել-քնել է: Հետևաբար, դեպքին ականատես չի եղել:

«Երբ ստորաբաժանումն արթնացավ քնից, վեր կացա հետները։ Երրորդ հարկից գոռացին Հայկազը չկա, Հայկազը ննջասենյակում չէր: Բոլորն իջան, որ տեսնեն՝ որտեղ է նա։ Ով տեսել էր, գոռացին… Ուժեղ գոռոց եկավ, չեմ հիշում՝ ումից իմացա…»,- տուժողը չէր հիշում, թե կոնկրետ ումից է իմացել Հայկազի մահվան մասին: Սակայն բազմիցս նշեց, որ դեպքի մասին ինքը իմացել է այնքան, ինչքան մյուսները:

Տուժողը հարցաքննության ժամանակ բավականին կաշկանդված էր, ի սկզբանե ասաց, որ շատ բան չի հիշում դեպքից, քանի որ բավականին ժամանակ է անցել, ամբաստանյալների հետ կոնֆլիկտներ, խնդիրներ չի ունեցել: Մեղադրողների հարցերին, թե այդ դեպքում ինչու՞ է գործով տուժող անցնում, նա հիշեց, որ «մի թեթև» լեզվակռիվ ու քաշքշոց է եղել իր ու ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանի միջև:

Լսարանում դասապատրաստման են եղել, ու որպեսզի «ժխոր» չլինի, Վարազդատը պահանջել է սուս մնալ ու չխանգարել: Քիչ անց ինքը կամաց ձայնով դասերի վերաբերյալ ընկերներից մեկից բան է հարցրել: Այստեղից էլ ծագել է կոնֆլիկտը, իրար քաշքշել են, բայց միմյանց չեն խփել, այդ քաշքուկի հետևանքով շրթունքը վնասվել է, «մի թեթև արյուն եկել»:

Սակայն տուժողի խոսքով, ինքը այլ շփումներ չի ունեցել ամբաստանյալների հետ և չի էլ կարող ասել նրանց և մյուս կուրսանտների փոխահարաբերությունների մասին:

Իրավաբան.net

 

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել