Քիչ առաջ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց կուրսանտ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը։
Նիստը սկսելուց րոպեներ անց գործով նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Մովսես Ազարյանը վատառողջ է և նրա համար շտապ բուժօգնություն է կանչվել դատարան։
Նրա պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը ասաց, որ Մովսեսը սփրթնած էր, գլխապտույտ ուներ։
Նիստը հետաձգվեց մինչ շտապ բուժօգնության ժամանելը, որից հետո հակտնի կլինի՝ կկարողանա մասնակցել դատական նիստին, թե՝ ոչ։