Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Կուրսանտի մահվան գործով պաշտպանը դատարան չի գալիս առողջական խնդիրների պատճառով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ hուլիսի 2-ին, տեղի ունեցավ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան գործով հերթական դատական նիստը՝  դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: 

Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալներից Գնել  Թևոսյանի և Վաչե Սահակյանի պաշտպան՝  Արա Զաքարյանը և Մովսես Ազարյանի պաշտպան՝ Անահիտ Հովհաննիսյանը։

Ամբաստանյալ Մովսես Ազարյանը հայտնեց, որ իր պաշտպանը դատարան չի ներկայացել  առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Դատարանը առաջարկեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին՝ պաշտպան տրամադրելու նպատակով:

Սակայն ամբաստանյալի խնդրանքով և դատարանի թույլտվությամբ ամբաստանյալ Մովսես  Ազարյանը հեռախոսազրույց ունեցավ իր հայրիկի հետ և դատարանին հայտնեց, թե ծնողները պետք է նոր պաշտպան վարձեն և չի ցանկանում օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից։

Դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացվեց՝ նոր պաշտպան ներգրավելու համար: Մեղադրող կողմը առարկություն չհայտնեց։

Սակայն տուժող Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանն ասաց․

«Կարելի էր ավելի շուտ տեղյակ պահել, որպեսզի այսպիսի խնդիրների առաջ չկանգնեինք։ Բայց, թե հիմա ոնց կլինի նոր պաշտպանի հարցը չեմ կարող ասել, ինձ թվում է, որ վերջը հանրային պաշտպան է լինելու, բայց դե նրանց աշխատանքն էլ շատ ծանրաբեռնված է և ես չգիտեմ հանրային պաշտպանը կկարողանա ամեն երկուշաբթի պաշտպանել Մ․Ազարյանին: … Եթե նոր պաշտպան լինի, մի  ամբողջ ամիս պետք կգա գործին ծանոթանալու համար»։   

Նիստը հետաձգվեց և հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 9-ին ժամը 13։00-ին:  

Մերի Մնոյան

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել