Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր չկայացավ 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան գործով դատաքննությունը:
Հերթական նիստի ժամանակ պետք է հարցաքննվեր գործով անցնող դատբժիշկը, սակայն նա չէր ներկայացել դատարան, ուստի որոշվեց հետաձգել դատական նիստը:
Հիշեցնենք` ըստ մեղադրական եզրակացության` Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին: