Լուրեր

Կոռուպցիայի դեմ կա՞մքը, թե՞ մեխանիզմներն են պակասում. ՍիվիլՆեթ

Իրավաբանների հայկական ասոցացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի անհրաժեշտություն կա, իսկ այդպիսի պայքար սկսելու համար քաղաքական կամք է հարկավոր:

 

9.5 միլիոն՝ Դիլիջանի փողոցների փոսերը նորոգելու համար

Դիլիջանի քաղաքապետարանը սեպտեմբերի 5-ին պայմանագիր է կնքել «Վահրադյան Շին» ընկերության հետ՝ ներհամայնքային նշանակության ճանապարհների փոսային նորոգման համար։ Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա վերջում՝ դեկտեմբերի 31-ին։  Քաղաքային փողոցների փոսերը վերանորոգելու համար քաղաքապետարանը վճարել է 9 միլիոն 593 հազար դրամ։  Իրավաբան․net  

8 միլիոն դրամ՝ սահադաշտի պահպանման համար

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահմանադաշտի պահպանման համար ծախսվել է շուրջ 8 միլիոն դրամ։ Այսպես, ՄՀՀ Սահադաշտի սառեցվող համակարգի վերանորոգման ծառայությունների համար «Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ» ՊՈԱԿ-ը սեպտեմբերի 9-ին պայմանագիր է կնքել «Կրիոսան» ընկերության հետ։ Գնման վերաբերյալ փաստաթղթում նշված է, որ այս ծառայությունների համար չի վճարվել պետական միջոցներից, այլ ձեռնակատիրական գործունեության հաշվին է իրականացվում։ Իրավաբան․net

Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մոդելը էական առավելություն ունի մյուս մոդելների նկատմամբ

Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի անդրանիկ նիստին այսօր քննարկվեցին հակակոռուպցիոն լայնածավալ պայքարին ուղղված օրենսդրական փաթեթը, որը, մասնավորապես, վերաբերում էր հակապոռուպցիոն անկախ մարմնի ստեղծմանը, ապօրինի հարստացման քրեականացմանն ու պետական գնումների համակարգում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը: