Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ամբաստանյալը «խառը պահին» ցուցմունքում սխալ անուն է նշել. Դատական դեպարատամենտի նախկին ղեկավարի գործը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր հունվարի 19-ին շարունակվեց Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուսների գործով դատական նիստը: Հարցաքննվում էին ամբաստանյալները: Այսօր դատարանը հասցրեց հարցաքննել նրանցից երկուսին` Սաթենիկ Հովհաննիսյանին և Բագրատ Արիկյանցին:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Բագրատ Արիկյանցը դատարանում չցանկացավ ցուցմունք տալ, միայն ասաց, որ նախաքննական ցուցմունքում նշել է, որ իրեն 4 բանկային քարտ է փոխանցել Գեղամ Գրիգորյանը` հիմնարկի պետի տեղակալը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելով` նա նշեց, որ իրեն մեղավոր է ճանաչում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիքը), սակայն միաժամանակ պնդում է, որ Միսակ Մարտիրոսյանի և մյուսների հետ միավորմամբ չի ստեղծել որևէ կայուն խումբ ու գումարներ հափշտակել պետական բյուջեից:

Հրապարակվեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը, որից պարզ դարձավ, որ նա այս համակարգում աշխատել է 2008 թվականից: Քննիչին նա պատմել է, որ իր վերադասի` Գեղամ Գրիգորյանի հրահանգով աշխատացուցակում ավելացրել է 7 անձանց, որոնք իրեն անծանոթ են եղել, բացի այդ նույն աշխատացուցակում ստաժ գրանցելու համար ներառել է նաև իր 4 ծանոթներին, այդ թվում` դստերը:

Բացի այդ, ցուցմունքից պարզ դարձավ, որ ամբաստանյալը լրացուցիչ գումար է ստացել . «Անկեղծորեն ասեմ, որ ժամանակ առ ժամանակ դրամական պարգևներ եմ ստացել, որոնք նստել են իմ քարտի վրա` 70-90 հազար ՀՀ դրամի չափով»,- քննիչի հետ կիսվել է Արիկյանցը:

Այսօր դատաքննությանը ներգրավված մեղադրող Սասուն Խաչատրյանը հարց ուղղեց ամբաստանյալին, թե ինչու է նա նախաքննական ցուցմունքում նշել, որ իրեն բանկային քարտեր տրամադրել է Գեղամ Գրիգորյանը, մինչդեռ դատարանում այլ բան է ասում, Արիկյանցը պատասխանեց. «Էտ ժամանակ Գեղամի անունը շատ էր շոշափվում, գրեցի, որ նա էր տվել, էտ խառը պահին այդ հանգամանքն ինձ համար էական նշանակություն չուներ»:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել