Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մեռյալ հոգինե՞ր» են եղել Դատական դեպարտամենտում

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Դատական դեպարտամենտի և մյուսների գործով այսօրվա նիստին նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազության հունվարի 14-ի նամակով առաջարկվում է դատաքննության ընթացքում որպես երկրորդ մեղադրող ներգրավվել դատախազ Սասուն Խաչատրյանին: Առարկեց Դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանը, ով դիրքորոշում կհայտնի հաջոդ դատական նիստին:

Այսօր սկսվեց ամաբաստանյալների հարցաքննությունը: Ամաբստանյալ Սաթենիկ Հովհանիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մասնակիորեն մեղավոր ճանաչեց:

Նա նշեց, որ 2009-2013 թվականին եղել է ՀՀ Դատական դեպարտամենտ պետական կառավարչական հիմնարկի ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ: Նրան մեղադրանք է առաջադրվել, այն բանի համար որ հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և դատական կարգադրիչների ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց հետ միավորմամբ մասնակցել է կայուն խմբի ստեղծմանը, պաշտոնական դիրքն օգտագործելով` յուրացման եղանակով 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամը:

Ամբաստանյալը պնդեց, որ կայուն խմբի մեջ չի եղել, ոչ մեկ իրեն չի առաջարկել կեղծ փաստաթղթերի հիման վրա աշխատավարձ դուրս գրել: Նա միայն ասաց, որ սկզբում ընդունվելիս ստացել է 80 հազար ՀՀ դրամ, սակայն այնուհետև, նշանակվելով որպես բաժնի պետ, սկսել է ստանալ ցածր աշխատավարձ` 65 հազար ՀՀ դրամի չափով, որը բավական չի եղել իր բուժման ծախսերը հոգալու համար, այս մասին ասել է Գեղամ Գրիգորյանին, որն էլ բարձրացրել է իր աշխատավարձը` 40 հազար ՀՀ դրամի չափով. «Գեղամը այդ գումարը իր գրպանից է տվել»,- ասաց ամբաստանյալը: Դատավորը հետաքրքրվեց, թե որ հարցում է իրեն մեղավոր ճանաչում, նա ասաց, որ միայն այս դրվագով:

Սաթենիկ Հովհաննիսյանը նաև փոխանցեց, որ ինքը ստացել է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր` տաբելներ, որոնցում եղել են գրանցված, բայց չաշխատող մարդիկ: Նա նախ հետաքրքրվել է հիմնարկի պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանից, այնուհետև նույն հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանից, թե ինչու է նման սխալմունք տեղ գտել փաստաթղթում. «Ես կոպիտ ասած հետաքրրքվել եմ` կա՞ն մեզ մոտ մեռած հոգիներ, ինձ պատասխանել են, որ մեռած հոգիներ չկան: Հերթական ժողովի ժամանակ Մովսիսյանը կարգադրեց, որ բոլոր ստորաբաժանման պետերին` ոչ մեկ հաշվապահին չմոտենա, ոչ մի կարգադրիչ չդիմի գլխավոր հաշվապահին»,- ասաց ամբաստանյալը` նշելով, որ իր աշխատավարձի բարձրացումը կապ չունի իրեն լռեցնելու հետ:

Մինչդետ նրա նախաքննական ցուցմունքներում հակառակն էր ասել: Դատարանում նա ցանկացավ վիճարկել այս դրվագը. «Ըտեղ որ գրել եմ, որ 40 հազար դրամով են իմ բերանը փակել, դա եմ ուզում վիճարկել, որովհետև իմ բերանը 40 հազար դրամով հեշտ չի փակել»,- ասաց նա:

Այնուհետև ամբաստանյալը պատմեց, որ խնդիր է տեսել Արարատի և Վայոց ձորի մարզերի տաբելների մեջ, նկատել է, որ տաբելները փոփխված են. «2013թ.-ին էր, ես տեսա, որ տաբելներից մեկը Գրիգորյանն է ստորագրել, մյուսը Մարտիրոսյանը, վերջինս այն ժամանակ էր ստորագրել, երբ արձակուրդի մեջ է եղել: Բացի այդ, դրանք դակված չեն եղել: Եղել են տաբելներ, որոնցում 26 ստորաբաժանից 20-ի կամ 23-ի համար Գրիգորյանն է ստորագրել, 3-ը Մովսիսյանը, այս կարգի բաներից ես հասկացա, որ մի բան այն չէ»,- ցուցմունքում ասաց նա:

Նա նաև պատմեց, որ Գեղամ Գրիգորյանն իրեն ասել է հեռացման դիմում գրել, որը, ըստ ամբաստանյալի, պարզապես հումոր է եղել: Միսակ Մարտիրոսյանը մեջբերեց մեղադրանքից հատված` ըստ որի` իր գլխավորությամբ ստեղծվել է կայուն խումբ, նա հետաքրքրվեց, թե արդյոք նման բան եղել է, ամբաստանյալը պատասխանեց. «Ձեզ մոտ երբեք չեմ եղել, Ձեզ չեմ ճանաչել, ձեր խմբում չեմ եղել»,- այնուհետև Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը հետաքրքրվեց` կեղծ է մեղադրանքը, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ կեղծ է:

Ամբաստանյալի նախաքննական ցուցմունքներում նշվում է, որ ցուցակում գրանցված, սակայն չաշխատող անձիք 84 հոգի են եղել:

Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել