Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատական դեպարտամենտի ներկայիս ղեկավարը հարցաքննվեց հիմնարկի նախկին ղեկավարի գործով

ՀՀ դատական դեպարտամենտի ներկայիս ղեկավար Կարեն Փոլադյանն այսօր հարցաքննվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով:

Պարոն Փոլադյանը հարցաքննվեց երկու դրվագներով՝ Դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում Արմեն Պետրոսյանին աշխատանքի ընդունելու և Անգին Ղուկասյանին աշխատանքից ազատելու առնչությամբ:

Նշենք, որ Անգին Ղուկասյանին մեղադրանք է առաջադրված սույն գործով: Համաձայն մեղադրական եզրակացության՝  նա հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով <<ՀՀ Դատական դեպարտամենտ>> պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հետ, 2010 թվականի հուլիս և նոյեմբեր ամիսների ընթացքում Արմեն Պետրոսյանին և Միքայել Ստեփանյանին նույն հիմնարկում աշխատանքի ընդունելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք:

Դատական դեպարտամենտի ներկայիս ղեկավարը նշեց, որ 2010թ. նա եղել է Դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետը: Դատարանում նա ասաց, որ ինքն է միջնորդություն ներկայացրել, որպեսզի Արմեն Պետրոսյանն աշխատանքի անցնի Դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում: Մեղադրողի այն հարցին, թե ո՞րն էր շարժառիթը, վկան պատասխանեց, թե դեպարտամենտում ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ է, որ միջնորդել է անձին աշխատանքի տեղավորել իր ղեկավարությամբ գործող վարչությունում: Միաժամանակ նա պնդեց, որ մինչ աշխատանքի ընդունվելը երբեք չի ճանաչել Արմեն Պետրոսյանին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել