Ամբաստանյալներից երկուսի ինքնազգացողությունը վատացել է. շտապօգնության մեքենան կանչվել է դատարան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան գործով դատաքննությունը:

Այսօրվա նիստին ներկա չէին ամբաստանյալներից երկուսը: Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս պահին դատարան է կանչվել շտապօգնության մեքենան. «Բժիշկների կողմից զննության են ենթարկվում ամբաստանյալներ Նորիկ Սահակյանն ու Վաչե Սահակյանը: Երբ պատրաստ լինի մասնագիտական եզրակացությունը, հնարավոր է` շտապօգնության բժիշկը հրավիրվի դատարան, պարզաբանումներ ներկայացնի, որից հետո նիստը կվերսկսվի»,- ասաց պարոն Հարությունյանը` հայտարարելով ընդմիջում:

Րոպեներ անց դատարան ներկայացրեցին բժշկի կողմից տրամադրված գրությունը, այն հրապարակվեց: Ըստ փաստաթղթի` ամբաստանյալներից հիվանդանոցում հետազոտման կարիք ունեն Նորիկ և Վաչե Սահակյանները: Նրանք ի վիճակի չեն եղել ներկայանալ դատարան:

Ամբաստանյալների իրավունքների պաշտպանը նշեցին, որ նման պայմաններում անհրաժեշտ է հետաձգել նիստը, այդպես էլ եղավ:

Հիշեցնենք` ըստ մեղադրական եզրակացության` Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել