Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Որոշման մեջ Դուք 50%-ով արտագրել էիք իմ տեքստի բովանդակությունը․ Քոչարյանի պաշտպանը՝ Աննա Դանիբեկյանին

Ինչպես արդեն հայտնել ենք, «Մարտի 1»-ի գործով հունվարի 21-ի նիստը հետաձգվել էր, քանի որ փաստաբանները ներկա չէին նիստին։

Դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանների կարծիքով՝ հունվարի 9-ին, դատական նիստում պաշտպանության կողմին տուժողի իրավահաջորդի կողմից հնչեցվել է սպառնալիք, պաշտպանության կողմի կարծիքով դատարանը պատշաճ չի արձագանքել նման միջադեպին և այդ պատճառով գտնում են, որ զրկված են իրենց իրավունքներն ու պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից և հայտնում են, որ այդ իսկ պատճառով չեն ներկայանալու դատական նիստին։

Նիստին չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Սահակյանը, Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։

Այսօր՝ փետրվարի 4-ին, դատարանը քննում է նշված փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը և փաստաբանները բացատրություն են ներկայացնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել