Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 12-ին,  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկյաացրել՝ նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու և մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություն։

Այժմ դատարանը հրապարակում է նախագահող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը։

Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել իր ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը։

Այնուհետև դատարանը ընդմիջում հայտարարեց, քանի որ Յուրի Խաչատուրովի համար դատարան հրավիրված թարգմանիչը բացակայում էր դահլիճից։

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել